ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՎԱՐԿ` ՆԱԽԿԻՆ ՆԱԻՐԻՏՑԻՆԵՐԻ ՊԱՐՏՔԸ ՄԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ Հայաստանի կառավարությունը արտոնյալ բյուջետային վարկ է տրամադրել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին` նախկին աշխատակիցների աշխատավարձերը վճարելու համար: Վարկը տրամադրվել է «Նաիրիտ 2» գործարանին` 2016-ի հուլիսի 41.3 մլն դրամի չափով աշխատավարձային պարտքը մարելու նպատակով: Միջոցները տրամադրվել են բյուջեից 1 տոկոս տարեկան տոկոսադրույքով, առանց երաշխիքների: Նշենք, որ Երեւան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի պարտապանին սնանկ ճանաչելու մասին ՀԷՑ-ի հայցը, որն էլ առաջացրել է «Նաիրիտ»-ի աշխատակիցների զայրույթը, որոնք կառավարության շենքի առջեւ երեկ բողոքում էին գաղտնիության պայմաններում որոշում կայացնելու դեմ: |