RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09 > #047, 2016-12-16

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016



ՏԱՐԱԲՆՈՒՅԹ

Տեղադրվել է` 2016-12-02 18:42:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 2659, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ-Ի ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ «ՖՈՒԼԵՐ ՏՆԱՇԻՆԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ» ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ, ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ԲՆԱԿԱՐԱՆԻ ՏԵՐ Է ԴԱՐՁԵԼ ՔՍԱՆ ԸՆՏԱՆԻՔ

Բնակարանաշինության ծրագրով շրջայցի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանն ու Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հյուրընկալվել են Լոռու մարզի Ստեփանավան քաղաքում բնակվող Սուքիասյաններին:

Սուքիասյանների ընտանիքը 2016 թվականին Լոռու մարզում աջակցություն ստացած երեք ընտանիքներից մեկն է, որը 1988-ի երկրաշարժից հետո մնացել է անօթեւան եւ 28 տարի բնակվել ժամանակավոր կացարանումՙ «դոմիկում»: 2000թ-ին ընտանիքը գնել է կիսակառույց առանձնատուն, սակայն այդպես էլ չի կարողացել ավարտին հասցնել շինարարությունը եւ տեղափոխվել քարաշեն բնակարան:

Բնակարանաշինության ծրագրով այս տարվա գարնանը Սուքիասյաններն սկսել են տան շինարարությունը: Այժմ արդեն, նրանք համագործակցող կողմերի հետ բնակարանամուտ են տոնում:

«Տասնվեց տարի է անցել, ու այսքան տարիների ընթացքում մեր տուն կառուցելու փորձերը ձախողվել են: Ամեն անգամ մի բան խանգարել է: Նույնիսկ միտք կար, որ հայրիկս գնա արտերկիր` բնակարանի համար գումար վաստակելու, բայց ինչ-որ բան հորս եւ մեզ հետ էր պահում, ինչ-որ բան թույլ չէր տալիս գնալ: Միշտ մտածում էինք, որ ավելի լավ է ժամանակավոր կացարանում, սակայն բոլորս միասին լինենք: Գուցե հարազատ հողն ու ջո՞ւրն էին հետ պահում... չգիտեմ: Բայց այն, որ հիմա հայրս մեր կողքին է, իսկ դա ամենակարեւորն է մեզ համար, եւ այն, որ մենք մեր սեփական տունը կառուցեցինք հարազատ հողի վրաՙ փաստ է: Շնորհակալություն»,- ասել է տասնվեցամյա Լիլիթը:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ֆինանսավորմամբ եւ «Ֆուլեր Տնաշինական կենտրոնի» կոմից իրականացվող ծրագրի շրջանակներում, միայն Լոռու մարզում, 20 ընտանիքի համար լուծվել է բնակարանի խնդիր:

«Հինգ տարի առաջ, երբ Վանաձորում էինքՙ երկրաշարժից տուժած 20 ընտանիքի բնակարան նվիրելու համար, ակնկալում էինք վագոն-տնակում մեծացող սերնդի տխուր, հուսահատված հայացքն աստիճանաբար փոխարինված տեսնել լուսավոր ժպիտով: Կոտրված հոգեբանությամբ մեծացող երեխան երկիր զարգացնելու բավականաչափ ներուժ չի կարող ունենալ: Հստակ պատկերացնելով իրավիճակըՙ ձգտեցինք իրականացնել մեկ այլ ծրագիր եւ օգտակար լինել նոր ընտանիքների: Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» հետ համագործակցության արդյունքում, մեզ հաջողվեց այս մարզում կրկնապատկել երջանիկ ընտանիքների թիվը: Ուզում եմ հավատալ, որ մետաղական վագոն-տնակում անցկացրած կյանքի դժվար պայմաններն այլեւս ստվերի նման չեն հետեւի հարազատ հողի վրա ամրանալ ձգտող ընտանիքներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

«Այս ընտանիքի պատմությունն այս տարածաշրջանում բնակվող հարյուրավոր ընտանիքների պատմության նման է. վագոն-տնակում մեծացած սերունդներն ամուսնանում են ու տեղափոխվում մի ուրիշ վագոն-տնակ: Ցավոք, այս արատավոր շրջանի ծայրը դեռ չի երեւում: Սակայն այս պարագայում, յուրաքանչյուր ընտանիքի բնակարանամուտ, եւս մեկ քայլ է, որ մոտեցնում է հաղթական ավարտին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր Տնաշինական Կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը :

Ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրի իրականացման համար ՎիվաՍել-ՄՏՍ-ը մոտ 105 մլն դրամի ներդրում է կատարել: 21 ընտանիք ավարտին է հասցրել կիսակառույց տան շինարարությունը, եւս 21-ըՙ վերանորոգել բնակարանը: Հինգ տարվա համագործակցության արդյունքում Հայաստանի տարբեր մարզերում աջակցություն է ստացել 135 ընտանիք:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 02-12-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ