Նախորդ տարի Լոս Անջելոսում կայացած ապրիլ-քսանչորսյան տպավորիչ քայլերթն ու դրան հաջորդած բազմամարդ հանրահավաքը հույս էր ներշնչել, գոնե ինձ, որ հայերն այդ երկրում քաղաքական կարեւոր գործոն դառնալու ճանապարհին են: Մ. Նահանգներում նման բազմամարդ հավաքները- ըստ ոմանցՙ Մեծ եղեռնի 100-ամյա տարելիցի բողոքի երթի մասնակիցների թիվը 160 հազար է եղել- սովորաբար լինում են ...
Նոյեմբերի 24- ին Եվրոխորհրդարանըՙ 479 կողմ, 37 դեմ, 107 ձեռնպահ քվեներով սառեցրեց Թուրքիայի ԵՄ անդամակցության վերաբերյալ բանակցությունները: Վերջին ամիսներին այդ երկրում քաղաքական գործիչների, լրագրողների, դատավորների, իրավաբանների զանգվածային ձերբակալությունները հանգեցրին եվրոպական կառույցի նման խիստ դիրքորոշման, որ գերմանական լրատվամիջոցներիՙ երեկվանից շեշտադրվող վերջին պարբերությամբՙ կարեւոր ազդանշան է, բայց որոշումը իրավական պարտադրանք չունի: Թուրքիայում ...
Ինչ իդեալիստ եմ, չէ՞, ուրիշները գործով են զբաղված, խոսափող են մտցնում օլիգարխների քիթը, որ հետո կա՛մ զվարճանան, կա՛մ հարստանան, իսկ ես պապից ավելի պապական եմ, ու դեռ մտածում եմ` ոնց ազատել խորհրդարանը բիզնեսից: Խոստովանենք, դա Հայաստանի պայմաններում հնարավոր չէ, որքան էլ սահմանադրությամբ արգելված լինի գործարարներին խորհրդարան գնալ: Դա միգուցե աշխարհի ...
Ադրբեջանական պաշտոնական լրատվական գործակալությունըՙ «Ազերթաջը» գերմաներեն տարածած իր հաղորդագրության մեջ իրազեկում է, թե The American Thinker- ն անդրադարձել է Հայաստանի զավթիչ քաղաքականությանըՙ հույս փայփայելով, թե Թրամփի վարչակարգը կլուծի ԼՂ հիմնահարցը: Հյուսիսամերիկյան ամենօրյա էլեկտրոնային այս լրատվականը ծանուցում է ԱՄՆ ներքաղաքական, ազգային անվտանգության, տնտեսության, դիվանագիտական, մշակութային, ռազմավարային հարցերի մասին, ինչպես նաեւ իր ...
Կարճատեւ հիւանդութենէ մը վերջ նոյեմբեր 23, 2016-ին Պոստոնի մէջ իր հոգին աւանդեց բազմավաստակ հրապարակագիր եւ նուիրեալ ու գաղափարապաշտ ազգային գործիչ դոկտ. Նուպար Պէրպէրեան:
Բանակ-հասարակություն կապի մասին խոսվել ու խոսվում է բազմիցս: Ավելին, այն կարելի է դիտել օրակարգային: Սակայն բոլոր միջոցառումները չէ, որ իրենց հիմքում սոցիալական քաղաքականության նպատակ ունեն:
Ճամբորդութեանց ժամանակ, ճամբորդողներուն ճամպրուկները տեղաւորելու համար փոխադրակառքերը յատուկ տեղեր ունին, որպէսզի պայուսակները մարդոց հետ չբարձրանան եւ տեղ չգրաւեն ու չանհանգստացնեն զիրենք: Երանի այդպիսի կարգադրութիւն մըն ալ ընեն քաղաքի փոխադրակառքերուն, հանրակառքերուն եւ երթուղայիններուն մէջ, քանի որ այս օրերուն կիներուն պայուսակները սկսած են ճամպրուկներու հետ մրցիլ... Կին, կամ աղջիկ չկայ, որ փոքր ...
Հայաստանի բնակչության կեսից ավելինՙ 58,5 տոկոսը մտադիր չէ ոչինչ անել իր կենսամակարդակի բարելավման համար: Սա հիասթափեցնող ցուցանիշ է, ինչի մանրամասներին կանդրադառնանք փոքր-ինչ հետո:
Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 26 մլն դրամ: Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած մեկ այլ զինծառայողիՙ Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով էլ կհատկացվի 712 հազար դրամ: Այս մասին երեկ որոշումներ է ընդունել Հայաստանի կառավարությունը:
Կառավարությունը երեկ մի քանի որոշումներ ընդունեց տարբեր նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների վերակազմակերպման մասին: Մասնավորապես, միացվեցին «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» եւ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները: Հետագայում նախատեսվում է, որ վերակազմակերպված ՊՈԱԿ-ը վերակազմավորվելու է հիմնադրամի, որին էլ կմիացվի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Որոշման ընդունման արդյունքում մոտ 115 մլն դրամով ...
Հայաստանի վարչապետի մի անկեղծ հայտարարությունից հետո երկրում բանավեճ հրահրվեց այն մասին, թե վատ վիճակո՞ւմ է արդյոք Հայաստանը, թե՞ ոչ: Կարծես թե ասվածի անկեղծության աստիճանից որեւէ քաղաքական հետեւություն է բխում: Հետո բոլորը հասկացան, որ սկզբունքորեն, իհարկե, ոչ մի: Շատ կարեւոր է հիմա, գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամի ժամանակ, հասկանալ եւ մեզ համար որոշել, ...
Անցնող շաբաթ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը երեք ուշագրավ հայտարարություն արեց: Ընդ որում, ինչն ամենահատկանշականն է, երեքից ոչ մեկը ղարաբաղյան հակամարտության մասին չէր: Twitter-յան իր էջում պարոն Ուորլիքը նախ հայտնեց, որ ինքը այս տարվա դեկտեմբերի 31-ից թողնելու է Մինսկի խմբում համանախագահի պաշտոնը (նրան փոխարինողի անունը դեռ պարզ չէ): ...
Լա՞վ է որ Ռուսաստանում գեղեցկության մրցույթ է անցկացվում, որտեղ հաղթում է հայ մասնակցուհին: Իմ կարծիքովՙ լավ է, մանավանդ Հայաստանում իրենցՙ Ռուսաստանում գտնվող ամուսիններին սպասող կանանց համար, ովքեր համոզվում են, որ հայուհիներն իրականում ավելի գեղեցիկ են ռուսներից: Իսկ լա՞վ է, որ Ռուսաստանում անցկացվում է գեղեցկության մրցույթ, բայց բացառապես հայուհիների միջեւ: Այսինքն ...
Ի՞նչ եք կարծում, մե՞նք ենք ավելի ձեւական ազգ, թե՞, օրինակ, ամերիկացիները: Որ ամերիկացիները ձեւական են, բոլորին է հայտնի, որ այդ երկրի բոլոր ոլորտներում, այդ թվումՙ քաղաքականության մեջ միայն մեկ իսկական բան կաՙ շոուն, որն ինքնին արդեն ձեւականություն է, գաղտնիք չէ: Բայց այ մեր ձեւականության մասին հայտնի է միայն, որ մենք ...
Ջավախքն էլ առաջվանը չէ. հազարավոր փակ տներ, հարյուրավոր դատարկ փողոցներ: Եվ ոչ ոք այստեղ ահագնացող արտագաղթը կանգնեցնելու փորձ չի անում: Երբ զգանք, որ մեր թիկունքն այլեւս դատարկ էՙ շատ ուշ կլինի:
Եվրոհանձնաժողովը նոյեմբերի 9-ին հրապարակել է ընթացիկ տարում Թուրքիայի ԵՄ անդամակցության «առաջընթացի մասին» զեկույց: Փաստաթուղթը, դատելով այդ մասին մամուլի հրապարակումներից, աննախադեպ կոշտ է: Մենք, իհարկե, Թուրքիա-ԵՄ հարաբերություններն ամենից առաջ գնահատում ենք Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման կտրվածքով: Բայց Թուրքիայի հետ Եվրոմիությունը սեփական խնդիրներն ունի: Բանն այն է, որ ...
Արցախյան հիմնախնդրի ներկա պահի մասին ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանի տեսակետը անցած անգամ չկարողացանք ընդգրկել «Ազգում», ներկայացնում ենք այն այս անգամ: Նրանից հետաքրքրվել էինք, թե ի՞նչ նոր միտումներ կան հիմա աշխարհում Արցախի հետ կապված, մանավանդ` Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի ներկայացուցիչը փոխվում է, կան նաեւ Մինսկի խմբում չգտնվող եվրոպական երկրներ, որոնք կուզեին մասնակից ...
Պրոֆ. Հարոլդ Շորթը մաս է կազմում ուսումնասիրող-հետազոտողների մասնագիտական մի խմբի, որը փորձում է օգտագործելով 21-րդ դարի ընձեռած տեխնիկական հնարավորություններըՙ վերականգնել անցյալը, սկսելով ազերի բարբարոսների ձեռքով ոչնչացված Ջուղայի խաչքարերի գերեզմանատնից: Այս մասին «ԱԶԳ»ը բավական մանրամասն գրել էր հուլիսի 29-ի համարում:
Թուրքիայի փոխվարչապետ Մեհմեդ Շիմշեքը Ստամբուլում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում հայտարարել է, թե Թուրքիան Հայաստանի հետ սահմանը կբացի վերջինիս կողմից «Ադրբեջանի հողերի օկուպացումը» դադարեցնելու պայմանով: Սա պատասխանն է «Նովոստի» գործակալությանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի արած այն հայտարարության, թե հայ-թուրքական սահմանի բացումը կարող ...
ՄԱԿ-ի հատուկ զեկուցագրող Դեյվիդ Քեյին նոյեմբերի 15-ին Թուրքիայում հանդիպում է ունեցել քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների հետ, հաղորդում է «Turkish Demokrathaber.net» կայքը: Կարո Փայլանը եւ խորհրդարանի երկու այլ պատգամավորների հետ քննարկվել է կուսակցության կալանավորված անդամների հարցը: Պատգամավորները բռնության եւ կտտանքների ապացույցներ են ներկայացրել ՄԱԿ-ի ներկայացուցչին: Նախապես Քեյին հայտարարել էր, որ ...
Զբոսաշրջության բնագավառում զարգացող նոր ճյուղ է գինիներ համտեսելու համար ճանապահորդելը: Կովկասյան տարածաշրջանում երեք ամիս անցկացնելով դոկտ. Մեթյու Հորկին եւ Շարին Թանը մանրամասն ուսումնասիրել են Հայաստանում, Վրաստանում եւ Թուրքիայում արտադրվող գինու տեսակները, խորամուխ եղել տարածաշրջանի, որպես գինեգործության օրրանի, պատմությանը, զրուցել մարդկանց հետ եւ հետաքրքրական տվյալներ ու նույնիսկ անեկդոտներ հավաքել, որպեսզի լույս ...
Բնականաբար, ռուսաստանյան լրատվամիջոցները եւս շռայլ էին ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների ու անակնկալ վերջաբանի մեկնաբանություններում: Ինչքան էլ որ Վլադիմիր Պուտինը վրդովվեր երկու թեկնածուների կողմից ռուսական խաղաքարտը չարաշահելու առիթներով, այնուամենայնիվ նա չէր կարող ներքին գոհունակություն չապրել այն պարագայից, որ Ռուսաստանը դառնում է ամերիկյան եզակիությանը դիմակայող իրական ուժ, որ այլեւս հնարավոր չէ անտեսել վերածնվող ...
Նոյեմբերի 21-ին, 22-ին եւ 23-ին չեխական Պարդուբիցե քաղաքի Երաժշտության տան ժամանակակից ձեւավորմամբ կամերային դահլիճում տեղի ունեցավ քաղաքի Կամերային նվագախմբի համերգները: Առաջին անգամ այդ նվագախումբը փայլուն ղեկավարեց Սինգապուրից ժամանած հայազգի դիրիժոր 35-ամյա Գեւորգ Սարգսյանը, որի ծրագրի շրջանակներում իբրեւ հյուր-մենակատար հանդես եկավ նաեւ իսպանացի հայտնի կիթառահար Ռաֆայել Սեռալետը:
Սովորաբար գրեթե բոլոր կայացած կառույցներն իրենց մասին պատմող, իրենց գործունեությունը ներկայացնող տարբեր չափերի ու մակարդակի գիրք-ալբոմներ են հրատարակում: Այս անգամ առիթ ունեցա ծանոթանալու Խաչատուր Աբովյանի անվան Հայկական մանկավարժական համալսարանի այդտեսակ հրատարակությանը եւ, անկեղծ ասած, այնքան տպավորվեցի, որ որոշեցի գրել այդ մասին:
Ճոռոմ խոսքեր են արտասանվում այժմ Թրամփի եւ Մերձավոր Արեւելքի մասին եւ դա ակնկալվում էր: Ինչպե՞ս կարող է մահմեդական աշխարհը գործ ունենալ մի մարդու հետ, որն իսլամատյաց է, որովհետեւ Թրամփն իրոք այդպիսին է: Նա ամոթանք է ինչպես իր երկրի, այնպես էլ իր ժողովրդի համար, որն ընտրեց իրեն:
Դոնալդ Թրամփի ընտրությունից հետո ԱՄՆ-ում սկսված բավական բարդ իշխանափոխության ընթացքում առանձնահատուկ կարեւորություն է տրվում այն հարցին, թե նոր նախագահն ինչպիսի հարաբերություններ կունենա Ռուսաստանի հետ, մանավանդՙ Սիրիայում ԱՄՆ-ի քաղաքականության առումով: Սակայն անհրաժեշտ է առնվազն նույնքան ուշադրություն դարձնել նաեւ այն բանին, որ Վաշինգտոնի ենթադրյալ գործընկերների, այդ թվում ԱՄՆ հարկատուների փողերը ստացող որոշ ...
Արցախի քարտեզային պատկերն առաջին անգամ ներկայացվում է երեք լեզվովՙ հայերեն, ռուսերեն եւ անգլերենՙ ներառելով քաղաքների ու գյուղերի, կրթօջախների, գրչօջախների, պատմական հուշարձանների, պաշտպանական կառույցների, բերդերի, ամրոցների քարտեզներ: Արցախի քարտեզագիրքը կազմված է 40 էջից, որոնց մի մասի հիմքում օտարազգի ուսումնասիրողներիՙ մի քանի դար առաջ կազմած քարտեզներն են, ինչպես նաեւ մեր ժամանակներում արված ...
Սահմանամերձ Բարձրունին մեկն է այն բնակավայրերից, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո տարիներ շարունակ քայքայված ենթակառուցվածքների խնդիր է ունեցել: Այստեղ արտաքին լուսավորություն չի եղել շուրջ չորս տասնամյակ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է լուսավորությամբ: Երկու փուլով իրականացված ...