«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016
| | Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00) | Ընթերցված է` 3313, Տպվել է` 295, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ԿԱՐՈ ՓԱՅԼԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՄԱԿ-Ի ՀԱՏՈՒԿ ԶԵԿՈՒՑԱԳՐՈՂԻ ՀԵՏ Հ. Ծ. ՄԱԿ-ի հատուկ զեկուցագրող Դեյվիդ Քեյին նոյեմբերի 15-ին Թուրքիայում հանդիպում է ունեցել քրդամետ ժողովրդա-դեմոկրատական կուսակցության (HDP) անդամների հետ, հաղորդում է «Turkish Demokrathaber.net» կայքը: Կարո Փայլանը եւ խորհրդարանի երկու այլ պատգամավորների հետ քննարկվել է կուսակցության կալանավորված անդամների հարցը: Պատգամավորները բռնության եւ կտտանքների ապացույցներ են ներկայացրել ՄԱԿ-ի ներկայացուցչին: Նախապես Քեյին հայտարարել էր, որ պետական հեղաշրջման փորձից առաջ եւ հետո լրագրողներ, իրավաբաններ, ակադեմիական աշխատակիցներ եւ հասարակության այլ խավեր գտնվել են վտանգի սպառնալիքի տակ: | | | |
|
| |