RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 5409, Տպվել է` 492, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՈԱԿ-ՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ ԵՆ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ

Ա. Մ.

Կառավարությունը երեկ մի քանի որոշումներ ընդունեց տարբեր նախարարությունների ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների վերակազմակերպման մասին: Մասնավորապես, միացվեցին «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» եւ «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները: Հետագայում նախատեսվում է, որ վերակազմակերպված ՊՈԱԿ-ը վերակազմավորվելու է հիմնադրամի, որին էլ կմիացվի «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամը: Որոշման ընդունման արդյունքում մոտ 115 մլն դրամով պետբյուջեի ծախսեր կտնտեսվեն:

Վերակազմակերպվելու են «Հայաստանի ազգային գրադարան» եւ «Հայաստանի ազգային գրապալատ» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, տեղեկատվական, կրթական, հրատարակչական գործի մշակման, պահպանման գործունեություն իրականացնելու նպատակով եւ իրականացնում են նմանատիպ եւ նույնաբովանդակ գործառույթներ: «Երաժշտագիտական գրադարան» ՊՈԱԿ-ն նույնպես վերակազմակերպելու է միացվելով «Կոմիտասի թանգարան-ինստիտուտ» ՊՈԱԿ-ին: Կմիացվեն նաեւ «Հայաստանի ազգային պատկերասրահ» եւ «Ցուցահանդեսային կենտրոն» ՊՈԱԿ-ները, որոնք ստեղծվել են մշակութային, գիտական, կրթական գործունեություն իրականացնելու նպատակով եւ նրանց գործունեության տեսակները նույնպես համընկնում եւ կրկնվում են: Մեկ այլ որոշմամբ էլ, «Ագարակ» պատմամշակութային արգելոց» ՊՈԱԿ-ը միացման ձեւով կվերակազմակերպվի «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-իՙ ստեղծելով «Ագարակ» պատմամշակութային արգելոց:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ