RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2016-11-11 > #043, 2016-11-18 > #044, 2016-11-25 > #045, 2016-12-02 > #046, 2016-12-09

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016



Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 2658, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՙ ՇՈՒՐՋ 40-ԱՄՅԱ ԴԱԴԱՐԻՑ ՀԵՏՈ

Սահմանամերձ Բարձրունի բնակավայրում գործարկվել է լուսավորության էներգախնայող համակարգ

Սահմանամերձ Բարձրունին մեկն է այն բնակավայրերից, որը խորհրդային հասարակարգի փլուզումից հետո տարիներ շարունակ քայքայված ենթակառուցվածքների խնդիր է ունեցել: Այստեղ արտաքին լուսավորություն չի եղել շուրջ չորս տասնամյակ: Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի համագործակցությամբ իրականացվող «Այլընտրանքային էներգիա» նախագծի շրջանակում, գյուղն ամբողջությամբ ապահովվել է լուսավորությամբ: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքումՙ տեղակայվել է 81 LED լուսարձակով արտաքին լուսավորության համակարգ:

Ծրագրի առաջին փուլով 40 լուսարձակ տեղեկայելու արդյունքում լուսավորվել են բնակավայրի հիմնական փողոցները: Ընթացիկ տարում համագործակցող կողմերն ավելացրել են եւս 41 լուսարձակՙ ամբողջությամբ կարգավորելով խնդիրը:

Սահմանամերձ գյուղ հերթական շրջայցի ընթացքումՙ համակարգի գործարկմանը մասնակցել են ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, FPWC-ի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Զառիթափ համայնքի ղեկավար Սիմոն Բաբայանը եւ բնակիչները:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ իրականացվողՙ էներգախնայող տեխնոլոգիաների ներդրման ծրագիրը, բնապահպանական բաղադրիչով հանդերձ, թույլ է տալիս ոչ միայն թեթեւացնել Զառիթափ համայնքի ֆինանսական բեռը, այլեւՙ աշխուժացնել Բարձրունի գյուղի կյանքը:

«Այսպիսի բնակավայրերում առկա խնդիրների լուծման միջոցներից մեկը դրանց նկատմամբ համակարգված մոտեցումն է: Այս ծրագրի հիմքում առանձնացնում ենք կարեւոր երեք թիրախ. սահմանին ապրող մեր հայրենակիցը, նրա ծախսերի կրճատումը եւ մարդ-բնություն կապի ներդաշնակությունը: Մենք ձգտում ենք ապահովել անվտանգություն, խնայողություն եւ բնապահպանություն: Սա մի նախաձեռնություն է, որն ունենալու է եւ՛ կարճաժամկետ եւ՛ երկարաժամկետ արդյունք»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը :

Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայելՙ սպառելով 80 տոկոսով պակաս էլեկտրաէներգիա:

Լուսատուները բնակավայրի փողոցները կլուսավորեն ամռանը 21:00-ից մինչեւ 00:00, իսկ ձմռանըՙ 18:00-ից մինչեւ 23:00: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշեր:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ