«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 25-11-2016
| | Տեղադրվել է` 2016-11-24 22:51:49 (GMT +04:00) | Ընթերցված է` 5284, Տպվել է` 500, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ԳՈՒՄԱՐ Է ՀԱՏԿԱՑՎԵԼ ԵՐԿՈՒ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ ԱՐՏԵՐԿՐՈՒՄ ԲՈՒԺՄԱՆ ՀԱՄԱՐ Ա. Մ. Զինվորական ծառայության պարտականությունները կատարելիս հրազենային վնասվածք ստացած Մհեր Պետրոսյանի բուժումը Գերմանիայում իրականացնելու նպատակով կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 26 մլն դրամ: Մարտական հերթապահություն իրականացնելիս հրազենային վնասվածք ստացած մեկ այլ զինծառայողիՙ Աշոտ Գրիգորյանի բուժումը Ռուսաստանում իրականացնելու նպատակով էլ կհատկացվի 712 հազար դրամ: Այս մասին երեկ որոշումներ է ընդունել Հայաստանի կառավարությունը: | | | |
|
| |