RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 5365, Տպվել է` 483, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՃԱՊՈՆԵՐԵՆ ԳՐՔՈՒՅԿ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՆԻՄԱՑԻԱՅԻ ՄԱՍԻՆ

Ա. Բ.

Ճապոնիայում Հայաստանի դեսպանատունը եւ մի քանի ճապոնական կայքէջեր հաղորդում են, որ լույս է տեսել Սատորու Օցուկայի «Հայկական անիմացիոն ֆիլմեր» պատկերազարդ գրքույկը, որտեղ առաջին անգամ ճապոներենով ներկայացված է հայկական խորհրդային եւ ժամանակակից մուլտիպլիկացիոն արվեստը:

Առանձին փոքր գլուխներով ընթերցողը ծանոթանում է հայ մուլտիպլիկացիայի լավագույն ստեղծագործությունների հետՙ սկսած 1938-ին Լեւ Ատամանովի նկարահանած «Շունն ու կատուն» առաջին հայկական մուլտֆիլմից մինչեւ 2016 թվականին էկրան բարձրացած «Անբան Հուռին» անիմացիոն ֆիլմ-հեքիաթ-մյուզիքլը: Մյուս գլուխներն ենՙ «Տերտերն ու այծը», «Կախարդական գորգը», «Փարվանա», «Արեւի հարսնացուն», «Սասնա ծռեր», «Աղվեստագիրք», «Անբան աղվեսը», «Անահիտ», եւ առանձինՙ «Ռոբերտ Սահակյանց» դիմանկարը: Ֆիլմերի ճապոներեն վերնագրերի կողքին տեղ են գտել նա- դրանց բնագրային անվանումներըՙ հայատառ:

Մինչեւ այժմ ասպարեզի վրա չկար հայ կինոյի մասին ճապոներեն գիրք, իսկ հայկական անիմացիոն կինոյի մասին եղած հրատարակությունները միայն հայերեն են: Սատորու Օցուկայի գրքույկը, անկախ իր փոքր ծավալից, առաջին փորձն էՙ հայ արվեստի այդ բնագավառը օտար լեզվով ներկայացնելու գործում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ