RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2017-05-05 > #018, 2017-05-12 > #019, 2017-05-19 > #020, 2017-05-26 > #021, 2017-06-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017



Տեղադրվել է` 2017-05-18 23:26:43 (GMT +04:00)


Ընթերցված է` 9737, Տպվել է` 492, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՆՈՐԱ ԱԶԱՏՅԱՆԻ ԿՏԱՎՆԵՐԻ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԵՏՐՈՅԹՈՒՄ

Պատրաստեցՙ Հ. Ծ.

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի շրջանակներում Դետրոյթի (Միչիգան) Սբ. Հովհաննես եկեղեցու դահլիճում բացվել է նկարչուհի Նորա Ազատյանի կտավների հետահայաց ցուցահանդեսը, նախաձեռնությամբ եկեղեցու գեղարվեստական հանձնախմբի եւ ի ներկայության արվեստասեր հասարակության:

Գեղարվեստական խորհրդի նախագահ դոկտ. Րաֆֆի Բելյանը որպես հանդիսավար ելույթ ունենալով նշել է, որ Նորա Ազատյանը մեր հայկական մշակութային ժառանգության նշանավոր խարիսխներից է, որը ոչ միայն գեղեցիկ կտավներ է վրձնում, այլեւ հրաշալի ասմունքող է, երաժշտագետ եւ դիզայներ:

Նորա Ազատյանը ծնվել է Եգիպտոսում: Աշակերտել է ճանաչված նկարիչ Աշոտ Զորյանին: Հետագայում ավարտել է Փարիզի ABC գեղարվեստի կրթօջախը: Նկարչություն է դասավանդել Կահիրեում եւ իր ոճով մեծապես ազդել նոր սերնդի նկարիչների վրա, որոնցից 6-ը 1967-ին առաջին 6 տեղերն են զբաղեցրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ լեհական ռադիոյի համատեղ ջանքերով կազմակերպված նկարչական մրցույթում: Նրա մյուս մրցանակակիր ուսանողը Շանթ Ավետիսյանն է, որի գործերը մշտական ցուցադրության են արժանացել Բրիտանական եւ Սմիթսոնյան թանգարաններում: Նորայի կտավները ջերմ են ու պոետիկ: Մեծացել է արվեստագետների ընտանիքում: Տան հաճախակի այցելուներից է եղել բանաստեղծ Վահան Թեքեյանը, որի հրաշալի դիմանկարը տեղ է գտել ցուցահանդեսում: Նա նաեւ Թեքեյանի բանաստեղծությունների գերազանց ասմունքող է: Նրանք (ներառյալ տողերիս հեղինակը), ովքեր լսել են նրա ասմունքը, մշտապես մնում են նրա ազդեցիկՙ մերթ հուզիչ, մերթ երազային ձայնի տպավորության տակ: Նրա կտավները կախված են Կահիրեի Արդի արվեստի ազգային պատկերասրահում: Մասնակցել է անհատական եւ խմբակային ցուցահանդեսների Կահիրեում, Ալեքսանդրիայում, Բոստոնում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Դետրոյթում, Ուորիքում եւ Բեյրութում: Կողակիցն է «ԱԶԳ»ի ընթերցողներին քաջ ծանոթ, հայտնի մտավորական եւ հասարակական գործիչ Երվանդ Ազատյանի, մայրըՙ ֆրանսահայ բեմադրիչ, դերասան եւ երաժշտագետ Ժիրայր Փափազյանի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 19-05-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ