ԴԻԼՅԱՆԱ ԳԱՅԹԱՆՋԻԵՎԱՅԻՆ ՀՐԱՎԻՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆ ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա Գերմանական հեռուստատեսության առաջին ալիքով կիրակնօրյա մեծ դիտողականություն ունեցող «Եվրոպական հանդեսը» հոկտեմբերի 15- ի եթերում անդրադարձավ, հաղորդավարի ձեւակերպմամբՙ արդի Եվրոպայի ամենամեծ թշնամունՙ ջիհադիստներին, որ աշխարհը պայթյուններով են սպառնում ողողել, եւ որոնք զենքի մեծ մասը ձեռք են բերում հենց Եվրոպայից: Տեսանյութի հերոսուհին մեզ ծանոթ բուլղար լրագրող Դիլյանա Գայթանջիեւան է, որ Հալեպում 2016-ին բացահայտել է, թե իսլամական Ալ Նուսրայի ձեռքին իր հայրենի Սոպոտի արտադրության «Գրադ»-ն է, որ Թուրքիա է հասել ադրբեջանական օդանավային ընկերության միջոցով, այնտեղից էլՙ Սիրիա տեղափոխվել: Բուլղարիայում, մեղմ ասած, ոգեւորված չեն լրագրողի բացահայտումներով, նա գործազուրկ է, անվտանգության ծառայությունները վերահսկում են նրան: Միգուցե մենք ձեռք մեկնենք Դիլյանա Գայթանջիեւային, նրա հայրենակցուհինՙ Ցվետանա Պասկալեւան կարող է հուշելՙ մեր երկրին հարկավոր են օտարազգի արդարամիտ լրագրողներ: |