Առաջիկա օրերին, նոյեմբերի 2-ին եւ 3-ին, Բոստոնում յուրահատուկ կերպով նշվելու է հայկական անգլիատառ հնագույն թերթիՙ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթըր» շաբաթահանդեսի 85-ամյակը: Յուրահատուկՙ հայաստանցիներիս համար, որ սովոր ենք նման հանդիսությունները վերածել անձնագովության, ինքնափառաբանանքի, գովեստաշատ խոսքերի, շքանշանների ու գովասանագրերի մատուցման խրախճանքի, որի ավարտին, սովորաբար, թե՛ ստացողների, թե՛ մատուցողների կոկորդում մնում է շաքարախեղդության զգացումը: «Միրոր-Սփեքթեյթըրն» ...
Ռուսական «Գիտություն եւ աշխարհ» (Science and World) անգլալեզու հանդեսում տպագրվել է Ալի Հասանովի «Խոջալուի ցեղասպանությունը. պատճառներ, հետեւանքներ եւ դրա միջազգային ճանաչումը» վերնագրյալ հոդվածը, որ ըստ «Ազերթաջի» հոկտեմբերի 25-ի գերմանական լրատվության, «գիտական» որակումն ունի: Նույն աղբյուրը ծանուցում է, թե հոդվածում հիմնավոր ներկայացված է ադրբեջանցիների հանդեպ Հայաստանի 200- ամյա էթնիկ մաքրազտման ցեղասպան ...
Միգուցե խորհրդանշանական բան կա այն հանգամանքի մեջ, որ բանակը բարեփոխելու փաթեթը խորհրդարանում քննարկվում էր տասնութ տարի առաջ` 1999 հոկտեմբերի 27-ին, նույն խորհրդարանում կատարված արյունոտ ոճիրի տարելիցի նախօրեին: Բանակի հիմնադրումը եւ կայացումը կապվում են հոկտեմբերի 27-ին զոհ գնացած Վազգեն Սարգսյանի հետ: Իսկ Հայաստանի ազգային անվտանգության ու պաշտպանության առջեւ ծառացած նոր խնդիրները ...
Ռուսաստանը 2018-ին էլ չի թանկացնի Հայաստան մատակարարվող գազի գինը, որն, ինչպես նշել է ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ՙ տարածաշրջանում ամենաէժանն է: Գազի գինը չբարձրացնելու մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը , որը ԵԱՏՄ միջգերատեսչական նիստի շրջանակներում պաշտոնական այցով Երեւանում էր: Ստացվում է, որ ...
Ամբողջ աշխարհը փոխազդեցութիւններով կ՛ապրի, ամենափոքր սաղմէն մինչեւ անջրպետն ու մոլորակները, եւ այս փոխազդեցութիւններն են որ աշխարհի հաւասարակշռութիւնը կը պահեն: Սակայն ազգային տեսանկիւնէ դիտուածՙ փորձանք են անոնք, քանի որ ազդեցութիւնները կուտակուելով եւ կուտակուելով կրնան աղարտել իսկական ինքնութիւնը ազգի մը դիմագիծին, անոր հաւատքին, լեզուին, մշակոյթին:
Այս տարի հիմնադրման 20-ամյակն է նշում Երեւանի գեղարվեստի ակադեմիայի Գյումրու մասնաճյուղը: Վերջինիս սրահում, որտեղ բացվել էր նաեւ կրթօջախի սաների նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, Ռամկավար Ազատական կուսակցության Շիրակի մարզային կառույցի նախաձեռնությամբ կազմակերպվել էր Փանոս Թերլեմեզյանի «Կյանքիս հուշերը» գրքի շնորհանդեսը: Հիշեցնենք, Թեքեյան մշակութային միության հրատարակած այս հույժ արժեքավոր գրքի շնորհանդեսը մայիս ամսին տեղի ...
Այսքան տարիների ընթացքում Հայաստանի փոփոխվող կառավարություններից ոչ մեկն այդպես էլ չփորձեց տալ այն հարցի պատասխանը, թե երկրաշարժից հետո լավ թե վատ վերականգնվող Գյումրին ի վերջո ի՞նչ քաղաք է լինելու, հատկապես ի՞նչ ուղղությամբ կամ ուղղություններով է զարգանալու եւ ի վերջո իր բնականոն կենսագործունեությունը ծավալելու: Իհարկե, տարբեր տարիների եղան զանազան ե՛ւ ծրագրեր, ...
2017-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի տնտեսական ակտիվությունն աճել է 5,1 տոկոսով: Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ աճի տեմը նվազել է: Երկու ամիս առաջ, հունվար-հուլիս ամսվա տվյալներով, Հայաստանի տնտեսական ակտիվության աճը 6,2 տոկոս էր: Տարեսկզբից տնտեսական ակտիվության աճի բարձր տեմպ էր գրանցվում, ընդ որումՙ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի դարձյալ ...
Հայաստանը դարձյալ հայտնվել է արեւելք-արեւմուտք պատերազմի թոհուբոհում: 2013-ին, Եվրոմիության հետ երկար բանակցություններից հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հանկարծակի ընդհատեց երկխոսությունը այդ կառույցի հետ եւ կտրուկ շրջադարձ կատարելով համաձայնագիր ստորագրեց Մոսկվայի ղեկավարությամբ ստեղծված եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ:
Բրյուսելյան «EUobserver-ին» տված հարցազրույցի ընթացքում Գերմանիայի քաղաքացի, թուրք այլախոհ գրող Դողան Ակհանլին նշել է, որ Էրդողանի հարձակումները է՛լ ավելի մեծ ճանաչում են բերել իրեն: Վաթսունամյա գրողը ներկայիս գտնվում է Մադրիդում, այն բանից հետո, երբ Իսպանիայի ոստիկանությունը Ինտերպոլին ներկայացված Թուրքիայի հայտի հիման վրա ձերբակալեց նրան: Նա եկել էր Իսպանիա հանգստանալու: Թուրքիան ...
Հանրապետության նախագահը երկուշաբթի մասնակցեց ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստին: Սերժ Սարգսյանը բավականին երկար ելույթ ունեցավ եւ ափսոս, որ այդ ընթացքում հեռուստաէկրաններից երեւում էր միայն նախագահը, կամ ոստիկանապետը (որը բեմում էր նստած), եւ կամ ոստիկանների առաջին, այլ ոչ թե վերջին շարքերը, քանի որ շատ հետաքրքրական կլիներ տեսնել, թե ինչպե՞ս են ոստիկանության վերջին ...
Անցնող օրերին Ադրբեջանն առաջնագծում երկու անգամ կիրառեց «Սպայկ» համակարգըՙ արկակոծելով մեր դիրքերը: Դիրքերին, փառք Աստծո ոչինչ չի եղել, նրանք ինչպես մնում էին, այդպես էլ մնացել ենՙ նույն տեղում, ոչ մի թիզ այս կողմ: Ու չնայած վերջին օրերին զոհեր ունեցանք, բայց դրանցից առնվազն երկուսը հակառակորդի արձակած կրակոցների հետ կապ չունեին. ...
ԵԱՏՄ միջգերատեսչական նիստին մասնակցելու համար, բացի ԵԱՏՄ անդամ երկրների վարչապետներից, Հայաստան էին ժամանել նաեւ անդամ մյուս երկրների պատվիրակություններն ու լրագրողներ: Հենց վերջիններս էլ նիստի ժամանակ, իրենց հատկացված սրահում դժգոհել են հյուրընկալությունիցՙ նշելով, որ լրագրողներին ոչ ուտելիք են տալիս, ոչ էլ նորմալ ինտերնետ կա: Սա՞ է հայկական ավանդական հյուրընկալությունը, հեգնանքով նկատել ...
Անցնող մի քանի օրերը թերեւս աչքի էին ընկնում մի քանի հարցերով` ԵՄ-ՀՀ համաձայնագրի նախնական տարբերակի հրապարակմամբ եւ ԵԱՏՄ վարչապետների հավաքով քաղաքամայր Երեւանում: Ինչումն է այս երկու հավաքների հետաքրքրությունը: Կարծում եմ, առաջին հերթին նրանում, որ Հայաստանի տնտեսական զարգացումը ավանդաբար կապում են այս երկու միավորումների հետ սերտ հարաբերություններով, ինչը հատկապես հստակ կերպով ...
Հանրային տրանսպորտում հայտնվել են ուշագրավ գրություններ: Նույն թեմայի շուրջ, բայց տարբեր, ես, օրինակ, հանդիպել եմ այս երկուսին. Մ՜ի դիպչիր իմ մարմնին. իմ մարմինը հանրային տարածք չէ: Եւ ավելի զիլ մի բանՙ Հասարակական տրանսպորտում մարմինների հպումը համարվում է սեռական ոտնձգություն : Անկեղծ ասած, հատկապես ...
Հոկտեմբերի 25-ին Երեւանում կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի նախօրեին Եվրասիական տնտեսական հանձնաժողովը անցկացրեց կլոր սեղան «Փորձագիտական եւ կրթական հանրության դերը եվրասիական տնտեսական ինտեգրման մեջ» խորագրով: Այդ նշանակալից ձեռնարկը կազմակերպվել էր «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի, հետազոտության եւ վերլուծության «Ինտեգրացիա եւ զարգացում» հասարակական կազմակերպության եւ Եվրասիական փորձագիտական ակումբի հետ համատեղ: Ներկա էին ԵՏՀ ...
Այսպիսի վերտառություն էր կրում օգոստոսի 20-ին ամերիկացի միլիարդատեր Ջորջ Սորոսի դեմ Սպիտակ տան կայքում ստեղծված միջնորդությունը (petition), որի վերջնաժամկետը լրացավ սեպտեմբերի 19-ին: Այն հավաքեց 147, 780 ստորագրություն, գերազանցելով պահանջված 100 հազարը: Միջնորդության մեջ նշվում է, որ Սորոսը կամավոր եւ շարունակաբար փորձել է ապակայունացնել ամերիկյան հասարակությունը կիրառելով Ալինսկու մոդելի ահաբեկչական մարտավարություն, ...
82 տարի առաջ, հոկտեմբերի 20-ին վախճանվեց հայ ազգային-ազատագրական պայքարի նվիրյալներից Արմենակ Եկարյանը: Մարդ, ում ամբողջ գիտակցական կյանքը պայքարի ու հերոսացման տարիներ եղան: Ով ապրեց ընդամենը 55 տարի, սակայն այդ տարիներն այնքան խիտ են, մեկը մյուսից նշանակալից իրադարձություններով այնքան հարուստ, որ ամենապարզ դիտարկման դեպքում նույնիսկ թվում է, թե նա ապրել է ...
Եվրոպայի մայրաքաղաք Բրյուսելը ոչ միայն միջազգային կազմակերպությունների առանցքային կենտրոնակետն է, այլեւ սփյուռքահայության հավաքատեղի, հարթակՙ ուր նախորդ շաբաթ հյուրընկալեց մեր հայրենակիցներինՙ անցկացնելու Եվրոպահայերի չորրորդ համագումարը:
Էրդողանի բռնապետական քաղաքականության հետեւանքով Գերմանիայում ապաստան գտած փախստակաները բողոքում են, որ իրենց տվյալները, ներառյալ գտնվելու վայրը, որպես թարգմանիչ աշխատող թուրք գործակալների կողմից փոխանցվում են թուրքական կառավարության խոսափողը հանդիսացող լրատվամիջոցներին, որոնք էլ հրապարակում են այդ տվյալները:
Տեղի կ՛ունենայ շաբաթ 28 հոկտեմբեր 2Օ17 կէսօրէ ետք ժամը 14-ին Ուշի գիւղի Մշակոյթի տան մէջ, կազմակերպութեամբ «Հայաստան» հրատարակչութեան: Պիտի գործադրուի օրուան պատշաճ ծրագիր: Սիրով հրաւիրուած են փափաքողները:
Իրաքյան Քրդստանի տարածաշրջանային կառավարության ինքնապաշտպանական ուժերի հրամանատարությունը պաշտոնական հաղորդագրություն է հրապարակել իրաքյան շիա կազմավորումների եւ քրդական «փեշմերգա» ջոկատների բախումների մասին: Երկու կողմերից կան զոհեր: Իրաքյան եւ քրդական ուժերի բախումների պայմաններում «Իսլամական պետության» ջոկատները Քիրքուկից հարավ երեք գյուղ են գրավել: Սիրիայում պարտություն կրելովՙ ջիհադիստները սկսել են ակտիվանալ Իրաքի հարավում: Այս կապակցությամբ ...
Կատալոնիայի հանրաքվեից հետո Եվրոպայում նկատվում է անջատական շարժումների աշխուժացում: Մասնավորապես Իտալիայի հյուսիսի երկու առավել զարգացած մարզերումՙ Լոմբարդիայում եւ Վենետոյում հոկտեմբերի 22-ին անցկացվեցին հանրաքվեներ հանուն ֆինանսական ինքնավարության ընդլայնման: Իտալիայի բնակչության մեկ քառորդն ապրում է այդ մարզերում, որոնք տալիս են երկրի ՀՆԱ 30 տոկոսը: Նախնական տվյալներով Լոմբարդիայում հանրաքվեին մասնակցել է ընտրողների 40 ...
Չեխիայում գործող հայտնի «Մառլենկա» Ինթերնեշընլ ընկերությունը, որի սեփականատերը ձեռնարկատեր Գեւորգ Ավետիսյանն է, մեկ տարվա բանակցություններից հետո հաղթեց գերմանական հանրահայտ Dr.Oetker ընկերության Թուրքիայի ներկայացուցչությանը, որը թուրքական շուկայում վաճառում էր «Մառլենկա» թխվածքի պատրաստման փոշինՙ նույն անվանումով ու տեսքով:
Ամենամյա օլիմպիադան իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադան հյուրընկալել է 24 երկիր ներկայացնող 671 մասնակիցՙ Արգենտինայից, Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Իրանից, Հորդանանից, Պերուից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից:
Ավելի քան 700 տարվա պատմություն ունեցող եւ պատմամշակութային արժեքներով հարուստ Վայոց Ձորի սահմանամերձ Մարտիրոս գյուղը 1990-ական թվականներից մնացել էր մութ փողոցներով: Երկու փուլով իրականացված ծրագրի արդյունքումՙ իրավիճակն արմատապես փոխվել է: