RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03 > #042, 2017-11-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017



Տեղադրվել է` 2017-10-26 22:14:54 (GMT +04:00)


Ընթերցված է` 7641, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՄԻԿՐՈԷԼԵԿՏՐՈՆԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 12-ՐԴ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԴԻՐՔԸ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

Ամենամյա օլիմպիադան իրականացվում է ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Այս տարի օլիմպիադան հյուրընկալել է 24 երկիր ներկայացնող 671 մասնակիցՙ Արգենտինայից, Հայաստանից, Արցախից, Բրազիլիայից, Չիլիից, Կոլումբիայից, Եգիպտոսից, Վրաստանից, Գերմանիայից, Հոնգ Կոնգից, Իրանից, Հորդանանից, Պերուից, Ֆիլիպիններից, Ռուսաստանից, Սաուդյան Արաբիայից, Սերբիայից, Թաիլանդից, Արաբական Միացյալ Էմիրություններից, Ուկրաինայից, Ուրուգվայից, ԱՄՆ-ից եւ Վիետնամից:

Մրցույթն անցկացվել է երկու փուլով: Առաջին փուլը, որը կայացել է մասնակից երկրներում, ներառել է թեստային առաջադրանքՙ ուղղված ունակությունների մակարդակի գնահատմանը: Մրցույթի երկրորդ փուլում մասնակիցները պետք է կատարեին ամենաբարդ մակարդակիՙ համալիր լուծումներ պահանջող ինժեներական առաջադրանքներ:

Մրցույթի եզրափակիչ փուլը կայացել է Երեւանում, «Սինոփսիս Արմենիա» ընկերության կրթական բաժնում (SAED), որտեղ 41 մասնակից ներկայացրել է 20 երկիրՙ Հայաստանը, Արցախը, Բրազիլիան, Չինաստանը, Եգիպտոսը, Վրաստանը, Գերմանիան, Իրանը, Հորդանանը, Պերուն, Ֆիլիպինները, Ռուսաստանը, Սաուդյան Արաբիան, Սերբիան, Թաիլանդը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ուկրաինան, Ուրուգվայը, ԱՄՆ-ը եւ Վիետնամը:

Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային 12-րդ օլիմպիադայի հաղթողներն իրենց մրցանակները ստացել են Երեւանումՙ 2017թ. հոկտեմբերի 25-ին: Այսպեսՙ առաջին մրցանակըՙ ոսկե մեդալը, նվաճել է Ֆլորին Բուրչան (Գերմանիա), երկրորդ մրցանակըՙ արծաթե մեդալը, ստացել է Մախսա Ախշամը (Իրան), եւ երրորդ մրցանակըՙ բրոնզե մեդալը, ստացել է Կատարինա Կապրալովիչը (Սերբիա):

«Հայաստանը ՏՀՏ ոլորտում իր մտավոր ներուժով դրսեւորվելուՙ տարիների փորձ եւ զգալի արդյունք ունի: Գործընկերոջ հետ ոլորտի առաջընթացին ուղղված մեր ջանքերն այդ ներուժը գնահատելու եւ հետագա զարգացմանը նպաստելու գործնական քայլերից են: Մեր երկիրն առավել ներկայանալի պետք է դարձնել աշխարհին: Այդ ամենը կարեւոր է ոչ միայն առաջատարության հավակնելու, մրցակցային առավելություն ունենալու, այլեւՙ տնտեսական զարգացում ապահովելու տեսանկյունից: Թեեւ ճանապարհը պահանջում է համբերություն եւ զգալի ներդրումներ, արդյունքը դրսեւորվելու է երկարաժամկետ կտրվածքում»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում անցկացված մրցանակաբաշխությունն ավարտվել է բարեգործական համերգով եւ ընդունելությամբ:

Միջոցառումը կազմակերպվել է Էլեկտրատեխնիկայի եւ էլեկտրոնիկայի ինժեներների ինստիտուտի (IEEE) Թեստային տեխնոլոգիաների տեխնիկական խորհրդի (TTTC) հետ գործակցությամբ: Օլիմպիադայի գլխավոր կազմակերպիչն է «Սինոփսիս Արմենիա» ընկերությունը, իսկ գլխավոր գործընկերըՙ ՎիվաՍել-ՄՏՍ-ը:

Օլիմպիադայի հովանավորներն են «Յունիքոմփ», ընկերությունը, ՏՀՏ գործատուների միությունը, «Վիասֆեր Տեխնոպարկ», «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերությունները եւ «Փյունիկ» հիմնադրամը:

Օլիմպիադային մասնակցությամբ աչքի են ընկել ոլորտիՙ մինչեւ 30 տարեկան տարիքային խմբի առավել տաղանդավոր ուսանողները: 2017թ.-ի օլիմպիադայի շրջանակում մրցույթային թեմաները ներառել են «Թվային IC նախագծումը եւ փորձարկումը», «Անալոգային եւ խառն ազդանշանային IC նախագծումը եւ փորձարկումը», «Կիսահաղորդիչ սարքերը եւ տեխնոլոգիաները», ինչպես նաեւ «Էլեկտրոնային նախագծային ավտոմատացման մաթեմատիկական եւ ալգորիթմային խնդիրները»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #40, 27-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ