RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20 > #040, 2017-10-27 > #041, 2017-11-03

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017



Տեղադրվել է` 2017-10-19 23:04:56 (GMT +04:00)


Ընթերցված է` 14219, Տպվել է` 1664, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԱՆՈՒՆ ՄԱՏՆԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՌԱԿ ՀՆԱԳՈՒՅՆ ՕՐԳԱՆՆԵՐԻՑ «ՊԱՅՔԱՐ» ՇԱԲԱԹԱԹԵՐԹԻ ՈՒ ՆՐԱ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԴԵՄ ԹՈՒՐՔԱԲԱՐՈ ԱՄԲԱՍՏԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՄՈ ՄՈՍԿՈՖՅԱՆ, Բեյրութ

Մարդկային էության մեջ ծվարած թունավոր նախանձն ու նենգությունը հայ մտավորականության տաղանդավոր ներկայացուցիչների դեմ, նրանց կործանելու, մամուլի ազատ ձայնը լռեցնելու բազմաթիվ փորձեր են եղել 20-րդ դարում: Թալաթ փաշայիՙ նաե՛ւ հայանուն մատնիչների օգնությամբ 1915 թ.ի Ապրիլ 24-ի գիշերը պոլսահայ մտավորականության ընտրանին ձերբակալվեց եւ մեծ մասամբ բնաջնջվեց: 1937 թ.ից Սիբիր թե Կենտրոնական Ասիա աքսորվեցին Խորհրդային Հայաստանի պայծառ դեմքերից շատեր, ստալինաբերիական հալածանքների տարիներին: 70-ական թթ. սկզբին, Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը, Բեյրութի իր դեսպանության միջոցով դատ բացեց Ռամկավար Ազատական կուսակցության պաշտոնաթերթ «Զարթօնք»ի եւ Հայ Հեղափոխական Դաշնակցության օրգան «Ազդակ»ի դեմ: Ամբողջ Լիբանանի հայասեր արաբ մտավորականությունը ոտքի կանգնեց եւ պաշտպանեց արաբական աշխարհի ազատ խոսքի եւ մամլո ազատությանց ոստան Լիբանանի հայկական հեղինակավոր թերթերը:

2017 թ.-ի հոկտեմբերյան մի «գեղեցիկ» օր լիբանանահայությանը վերապահված էր մի խայտառակ եղելություն, որի հեղինակներըՙ Լիբանանի Ռամկավար Ազատական կուսակցության կնիքով եւ պաշտոնական հաղորդագրությամբ, ստոր մի հայտարարություն էին հրապարակել Լիբանանի արաբական համացանցային պաշտոնաթերթերից «Ալ-Նաշրա»յում: Այնտեղ, թրքաբարո «խաֆիե»ների «շառ գցելու» էժանագին ոճով զրպարտություններ էին հրապարակել ռամկավար մամուլի հնագույն եւ ամենահեղինակավոր օրգաններից «Պայքար»-ի դեմ, որն այսօր դարձել է ինչպես սփյուռքահայ, այնպես էլ հայրենի ու լիբանանահայ մտավորականության արժեքավոր հոդվածների, ստեղծագործությունների շաբաթաթերթը, այն ներկայացնելով որպես Լիբանանի եւ Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգ: Հետաքրքրական է, որ ստալինաբերիական «ոճով» որպես «ժողովրդի թշնամի» ամբաստանվող հոդվածագիրներից շատեր բարձրագույն մեդալների ու պարգեւների են արժանացել ինչպես Հայաստանի, այնպես էլ Լիբանանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Սիրիայի իշխանությունների կողմից: Լիբանանի իշխանությունների «աչքը բացող» այդ ստոր մատնության գլխավոր հեղինակները ֆինանսական ավազակությունների, կուսակցության թե պետական ինչքը թալանած ու բանտ «նստած» անձինք են, որոնք Վահան Թեքեյանի, Հովհաննես Պողոսյանի, Գերսամ Ահարոնյանի, Հակոբ Ավետիքյանի, Պարույր Աղպաշյանի փառապանծ «Զարթօնքը» դարձրեցին էժանագին հայտարարությունների թերթուկի, ամեն կարգի դավերով, այդ երբեմնի հիանալի՜ թերթից հեռացնելով աշխարհասփյուռ հայության մեջ մեծ հեղինակություն վայելող լրագրողների: Նրանց նմանատիպ վերջին փորձը, 20 տարի առաջ, Մայր հայրենիքի լավագույն թերթերիցՙ «Ազգ»ը զավթելու ձախողությունը, շնորհիվ Հայաստանի մտավորականության խիզախ կեցվածքին եւ Հայաստանի արդարադատության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #39, 20-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ