RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2019-09-27 > #037, 2019-10-04 > #038, 2019-10-11 > #039, 2019-10-18 > #040, 2019-10-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019



Տեղադրվել է` 2019-10-10 23:17:00 (GMT +04:00)


Ընթերցված է` 1174, Տպվել է` 61, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԱԿՆԵՐՆ ՈՒ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ

Հ.Ծ.

«Դելրեյ ավանը Դետրոյթին է միացել 1905-ին: 1930-ին քաղաքի հարավարեւմտյան այդ հատվածը, ըստ վիճակագրական տվյալների, 23 հազար բնակիչ ուներ, ինչը դժբախտաբար նվազելով 2016-ին դարձել է 2763», գրում է իր նոր գրքի նախաբանում Սյուզան Կադյան-Կոպյանը : Վաթսուն երկար տարիներ, սկսած դեռ այն ժամանակ, երբ ուսանող էր Միչիգանի եւ Ուեյն պետհամալսարաններում, նա մեծ սիրով եւ համբերությամբ հավաքել է հայկական համայնքներում լսած առակներն ու արտահայտությունները եւ թարգմանելով դրանք այժմ հրատարակել, որպես իր նպաստը հայկական բանահյուսությանը: 207 էջանոց նոր հատորը, որը կրում է «Armenian Proverbs and Expressions» խորագիրը, արդյունք է Սյուզանի ողբացյալ ամուսնուՙ Արչի Կոպիկյանի աջակցության եւ ծրագրին նվիրվածության: Հարյուրավոր առակների եւ արտահայտությունների կողքին հեղինակը հայկական բանահյուսության գողտրիկ պատմություններ է զետեղել, ինչպես նաեւ նկարներ Դելրեյի հայկական համայնքի անցյալից, ինչպես օրինակ Զավարյան դահլիճը, Համայնքային կենտրոնի շենքը: Մկմիլան եւ Կարրի դպրոցների շենքերը, եւայլն:

Արտահայտությունների մեծ մասը հեղինակը գրի է առել Սեբաստիայից, Էրզրումից, Մուշից, Վանից, Բիթլիսից, Խարբերդից, Կիլիկիայից ու Մալաթիայից տարագրված եւ հետագայում Մ. Նահանգներում ապաստան գտած հայերի հետ զրույցների ընթացքում:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 11-10-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ