ԹՈՒՐՔԻԱՆ ՄԽՐՃՎԵՑ ՆՈՐ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ, Թուրքագետ Երեկ եւ նախորդ օրը բազմաթիվ էին Էրդողանին ուղղված նախազգուշացումներն ու հորդորները; Կլսի՞ նա: Ինչպես երեւում է նա այդպիսի մտադրություն չունի: Խոսքը Սիրիայի հյուսիս-արեւելքում ծավալվող գործողությունները Բաշար Ասադի վարչակարգի հետ համաձայնեցնելու մասին չէ, այլ դրանց ընթացքի մասին Թուրքիայի ազգային մեծ ժողովինՙ Մեջլիսին հանգամանորեն իրազեկելու: Նախկինում, երբ նման գործողություններ էին ծավալվում, Մեջլիսը թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի պետի, պաշտպանության եւ արտաքին գործերի նախարարների մասնակցությամբ գումարում էր դռնփակ նիստ , որին ներկա էր լինում երկրի նախագահը, եւ հարցը մանրազնին քննարկում էին: Այս ամգամ դա տեղի չունեցավ, պարզապես հոկտեմբերի 9-ին , տեղական ժամանակով 16: 00-ին Էրդողանը լրագրողներին հայտնեց, որ մեկնարկում են Սիրիայի Հյուսիս-արեւելքում նախատեսվող ռազմական գործողությունները: Նա միաժամանակ ասաց, որ գործողություննեերի սկզբնավորման մասին իրազեկվել են ԱՄՆ-ը, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան, Եվրոպական միության եւ տարածաշրջանի երկրները, անպատասխան թողնելով այս գործողությունների տեւողությանն ու ծավալման տարածքին առնչվող հարցերը: «Սիրիայի վարչակարգի հետ շփվո՞ւմ եք եւ ինչպե՞ս» հարին նա պատասխանեց. «Այո, մենք շփումներն իրականացնուն եք Ռուսաստանի միջոցով»: Էրդողանի այս հայտարարությունը լայն արձագանք գտավ աշխարհում: Թուրքիային դատապարտեցին, Իրանի գլխավորությամբ, տարածաշրջանի եւ ԵՄ-ի երկրները, ԱՄՆ-ը, Չինաստանը: Թերես միայն Քաթարն էր, որ պաշպանեց: ԵՄ-ը պահանջեց անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան արտահերթ նիստ գումարելու կոչով դիմեցին ՄԱԿ-ին: Դատապարտեց նաեւ Ռուսաստանը, հույս հայտնելով, որ Թուրքիան կհարգի Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, Համարելով հավանաբար զենքով, զորքով Սիրիա ներխուժելը հարգանքի նշան... Երեկոյան թուրքական հեռուստատեսությունները հաղորդեցին, որ իրենց զորքերն արդեն սկսել են հրետակոծել «ահաբեկչական» Սիրիայի դեմոկրատական ուժերի դիրքերը: Գիշերվա կողմը, ըստ դրանց հաղորդմամբ, հետեւակն ացնելով սահմանը, ներխուժեց Սիրիա եւ շարժվում է Թել Աբյադի եւ Ռաս ուլ-Այնի ուղղությամբ: Թուրքիայի սիրիական սահմանն ունի 911 km երկարություն: Այն շրջանակը, որը խախտելու առնչությամբ թուրքերին սպառնում էր Թրամփը, համենայն հավանականությամբ ընդգրկում է թուրք-սիրիական սահմանի 120 կմ-անոց հատվածը, 32 կմ խորությամբ: Թել Աբյադն ու Ռաս ուլ-Այնը, որոնք համապատասխանաբար ունեն 30 եւ 40 հազար բնակիչ, համարվում են Սիրիայի դեմոկրատական ուժերի կենտրոններ, հենց այդ հատվածում են գտնվում: խաղաղ բնակչությունը, որը ամենայն հավանականությամբ հեռացել է այդ քաղաքներից: Ինչո՞վ պայմանավորել թուրքական զորքերի այս ներխուժումը: Ըստ երեւույթին քուրդ բնակչությանը վտարելու, նրա տեղը Թուրքիա ապաստանած սիրիացի փախստականներին բնակեցնելու նկրտումներով: Մանավանդ որ Էրդողանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում 1-2 մլն փախստականի բնակեցման մասին էր խոսել: Ակնհայտ է, որ այդ դեպքում էապես կփոխվի Հյուսիս-արեւելյան Սիրիայի ազգագրությունը, բայց Թուրքիան միեւնույն էՙ չի կարող արմատախիլ անել քրդական ուժերին: PKK-ն առաջին զինյալ գործողությունը թուրքական պետության դեմ իրականացրել էր 1984 թ. օգոստոսին, ավելի քան 35 տարի է անցել այդ օրից, բայց մինչեւ օրս քրդական այս կազմակերպության պայքարը հաջողութլամբ շարունակվում է: |