RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#042, 2019-11-08 > #043, 2019-11-15 > #044, 2019-11-22 > #045, 2019-11-29 > #046, 2019-12-06

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019



Տեղադրվել է` 2019-11-21 23:27:13 (GMT +04:00)


Ընթերցված է` 2799, Տպվել է` 208, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԳԵՐՄԱՆԻԱՆ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է ԹՈՒՐՔԻԱ ՄԵԿՆՈՂ ԻՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ

Գ.Գ.

Գերմանիայի արտգործնախարարությունը նոր զգուշացում է հրապարակել Թուրքիա մեկնել ցանկացող իր քաղաքացիների համար: Թարմացված հայտարարության մեջ մասնավորապես ընդգծվել է, որ Թուրքիայում Վիրտուալ մասնավոր ցանցերի (VPN) օգտագործումը խստորեն վերահսկվում է եւ չհաստատված VPN-ի օգտագործող անձինք կարող են քրեական պատասխանատվության ենթարկվել:

Նախարարությունը նաեւ հիշեցրել է, որ Թուրքիայում հանրապետության նախագահին վիրավորելու կամ որեւէ ահաբեկչական խմբավորման անդամ լինելու կամ նման խմբավորման պրոպագանդա կատարելու մեջ մեղադրվողները կարող են մինչեւ մի քանի տարվա ազատազրկման դատապարտվել:

«Եթե որեւէ մեկը վերջին շրջանում Թուրքիա մուտք գործելիս կամ երկրից ելք կատարելիս չի ձերբակալվել, դա չի նշանակում, թե նրա դեմ նմանատիպ մեղադրանքներով քրեական հետապնդման վտանգ չկա»,- ասված է հայտարարությանմեջ:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #44, 22-11-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ