ՎԵՐԻՆ ԼԱՐՍՈՒՄ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՑՈՐԴ ԿՈՒՆԵՆԱՆՔ Այսուհետեւ Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանությունը մաքսային կցորդ կունենա, որի նստավայրը կլինի Վերին Լարսի մաքսային անցակետի մոտակայքում: Կառավարության նիստում մաքսային կցորդ է նշանակվել Արամ Թանանյանը , որը մինչ այս ՊԵԿ նախագահի խորհրդականն էր: Ենթադրվում է, որ այս նշանակումից հետո ավելի համակարգված լուծումներ կստանան այն խնդիրները, որոնք պարբերաբար առաջանում էին Վերին Լարսում հայ ներկրողների եւ արտահանողների համար: Համենայնդեպս` կցորդը նշանակվել է այդ նպատակով: |