ՀԱՅԵՐԸ ՕՍՄԱՆՅԱՆ ԿԱՅՍՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՀԵՏՈ Հ.Ծ. Առաջիկա ուրբաթ օրը, փետրվարի 7-ին Ֆրեզնոյի պետհամալսարանի բիզնես կենտրոնում տեղի է ունենալու դոկտ. Արի Շեքերյանի դասախոսությունը նվիրված «Վերապրելու չպատմված պատմությունը: Ստամբուլի հայ համայնքը զինադադարի (1918-23 թթ.) տարիներին» թեմային: Միջոցառումը մաս է կազմելու գարնանային դասախոսությունների շարքին, որը փորձելու է բացահայտել, թե ինչպես հայերը վերակազմավորվեցին եւ պաշտպանեցին իրենց գոյությունը զինադադարի տարիներին: Մինչ այժմ չօտագործված հայկական եւ օսմանյան մամուլի հրապարակումների հիման վրա ուսումնասիրությունները նոր լույս են սփռելու պատմության այդ քիչ ուսումնասիրված ժամանակաշրջանի վրա: 1918-ի Մուդրոսի զինադադարը նոր էջ բացեց օսմանահայության պատմության մեջ, որը վերապրելու նոր հույս պարգեւեց: Ստամբուլի փողոցներում հայերի հետ հույներ եւ հրեաներ դուրս եկան մասնակցելու տոնակատարություններին: Շեքերյանը վերոնշյալ համալսարանում այցելու դասախոս է նշանակվել գարնանային կիսամյակի համար: Նա Օքսֆորդի համալսարանի արեւելյան ուսումնասիրությունների ֆակուլտետն է ավարտել: 2018-19 ուսումնական տարում Ուիսկոնսին-Մադիսոն համալսարանի գիտխորհրոդի անդամ է ընտրվել: |