RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2020-11-27 > #040, 2020-12-04 > #041, 2020-12-11 > #042, 2020-12-19 > #043, 2020-12-25

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020



Տեղադրվել է` 2021-02-28 22:57:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 873, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՆԵՐԿԱՅՈՒՄ ՊԱՇՏՊԱՆԵԼՈՒ ԿԱՐԻՔ ՈՒՆԻՙ ԱՊԱԳԱՅՈՒՄ՜ ՀԶՈՐԱՑՆԵԼՈՒ

ՀՊՄՀ Լրագրության բաժնի 3-րդ կուրսի ուսանողուհի ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՀԱՐ

Երեւանի թիվ 89 դպրոցի անգլերենի ուսուցչուհի Մանուշակ Պետրոսյանը կիսեց պատերազմից հետո հայրենիքը հզորացնելու, շենացնելու իր խոհերը.

«Շուշիի ընկնելու հաջորդ օրը ես ամբողջ օրը մանկան պես հեկեկալով լաց էի լինում։ Տասնամյա տղաս տեսավ եւ խնդրեց, որ չլացեմ այլեւս, քանի որ ինքը մի քանի տարի հետո բանակ է գնալու եւ ինքն ու ընկերները հաստատ կվերադարձնեն մեր կորցրած տարածքները։

Նրա խոսքերը շա՜տ կարեւոր էին, որ եւս մեկ անգամ արժեւորեմ իմ դերըՙ թե՛ որպես մայր, թե՛ որպես ուսուցիչ։ Պատերազմից առաջ էլ, ընթացքում էլ, հետո էլ մեր ժողովրդի գոյությունն ու փառահեղ պատմությունը միշտ էլ պայմանավորված են եղել առ Աստված տածած հավատով եւ անմնացորդ հայրենասիրությամբ, որոնք ճիշտ կրթության եւ դաստիարակության դրսեւորումներ են։ Շարունակելու եմ անմացորդ նվիրվել սերունդների կրթությանն ու դաստիարակությանը ՙ շեշտելով ազգայինն ու հայեցին»։

Այո՛, այսօր էլ հայերն ամեն ինչ այնքան սիրուն են անում... Հայերը պատերազմի մասին սիրուն են խոսում։ Մայրերը սիրուն են լացում ախր աչքերը փայլում են հպարտությունից։ Որդեկորույս մայրը այնքան սիրուն է պատմում իր անմահ հերոս որդու մասին, կարծես նոր է ծնում։

Ցավ ու վիշտ ապրած մայրերը էդ ծերացած,դողացող ձեռքերով, փոշուց ու արցունքից խամրած աչքերով էնքան սիրուն հաց են թխում. էդ ո՞նց ա ստացվում։Հայրերը մի որդուն հայրենիքին տալով, մյուսին ավելի հայրենասեր են դաստիրակում.այդ ինչպե՞ս է լինում։

Մենք չենք վնասում մանկանը, տարեցին, կնոջը, տղամարդուն, քնածին, հա՛, մենք ոչ-ոքի չենք վնասում, մենք կռվի դաշտից թշնամուն հիվանդանոց ենք հասցնում բուժում ու կերակրում, որովհետեւ հայ ենք։ Հայերը սիրուն են կռվում, հա՛, շա՜տ սիրուն

«Պատերազմից հետո բոլորիս մեջ դատարկվեց , ամեն ինչ կարծես իմաստը կորցրեց եւ մշուշվեցին բոլորի նպատակները ,երեւի այս պահին յուրաքանչյուրը մտածում է, որ ամեն ինչ կորած է եւ հնարավոր չէ ոչինչ փոխել, սակայն համաձայն չեմ այդ մտքին ։ Հայ ազգը շատ ծանր շրջանների միջով է անցել պատմության ընթացքում, բայց ապրում զարգանում եւ բազմանում է մինչ օրս։Սա նոր փորձություն է մեզ համար եւ դաժան փորձություն։ Մենք տեսել ենք դաժան օրեր, սակայն, տալով խելացի սերունդներ, մենք գոյատեւել ենք մեր խելքի շնորհիվ։ Գուցե ուժով առավել չենք թշնամուց, սակայն խելքով առավել ենք բոլորից, եւ հիմա էլ կարծում եմ, որ դա է միակ ելքը եւ փրկությունը. պետք է ամեն մեկը զբաղվի իր գործով, քանի որ հայերը իրենց մասնագիտության վարպետն են- եթե երաժիշտ` ապա լավագույնը, շախմատի՞ստ` կրկին լավագույնը, նկարի՞չ` աշխարհահռչակը... անվերջ կարելի է թվարկել։ Ամեն բնագավառում միշտ ունեցել ենք եւ կունենաք բացարձակ հաջողություններ, շենացրել ենք եւ կշենացնենք մեր երկիրը մեր գրչի, վրձնի, խելքի ուժովՙ չընկճվելով ոչնչից։

Պատերազմը եւ իր բերած հետեւանքները մեզ նաեւ սթափեցրել են, եւ եթե սխալվել ենք ինչ-ինչ հարցերում առաջ, ապա խելացի գտնվելով կտեսնենք եւ կուղղենք մեր սխալները ապագայի համար, խաղաղ, երջանիկ ապագայի համար ։ Ես վստահում ու հավատում եմ հայ մարդու խելքի ուժին, դա է մեզ պահել եւ դեռ պահելու է դարերով». մեզ հետ զրույցում ասաց ՀԳՊ ակադեմիայի դիզայն բաժնի շրջանավարտ Սուսաննա Սահակյանը ։

Մեր մասին միշտ խոսվել է ու միշտ խոսվելու է,որ մենք լավագույն ենք ամեն բնագավառում, լինի դաՙ երաժշտություն, սպորտ թե կոշկակարություն։ Այսօր յուրաքանչյուրս պետք է աշխատենք եւ արարենք հանուն հայրենիքի եւ հետոՙ հանուն մեզ։ Մենք պետք է նախ սիրենք մեր հայրենիքը եւ հետոՙ սիրենք մեզ, պետք է պաշտպանենք նախ մեր հայրենիքը եւ հետո մեր ընտանիքներին ու կարեւորըՙ պետք է ընտանիքը սկսվի հայրենիքից եւ ոչ թե «Հայրենիքը ընտանիքից»։ Մեր հայրենիքը մենք ենք պաշտպանել եւ պաշտպանում, մեզ ոչ-ոք չի օգնում, որովհետեւ բոլորն էլ գիտեն,որ հայը երբեք էլ չի պարտվում։

Այդ է, որ գիտեն թուրքերը։

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #41, 11-12-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ