RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2021-01-15 > #002, 2021-01-22 > #003, 2021-01-29 > #004, 2021-02-05 > #005, 2021-02-13

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021



Տեղադրվել է` 2021-01-28 21:50:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1173, Տպվել է` 3, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆՈՐ ՊԱՏԵՀՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ՈՐՈՆՑԻՑ ՊԵՏՔ Է ՕԳՏՎԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ

ՌԱԿ ԱՐԵՎԵԼՅԱՆ Մ. ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ԵՎ ԿԱՆԱԴԱՅԻ ՇՐՋԱՆԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ, Բոստոն, 26 հունվարի 2021

Ռամկավար Ազատական կուսակցության Արեւելյան Մ. Նահանգների եւ Կանադայի Շրջանային վարչությունը ողջունում է նախագահ Ջոզեֆ Բայդենի որդեգրած արտաքին քաղաքական ուղեգիծը, որը հիմնված է մարդու իրավունքների վրա եւ միտված է վերահաստատելու Ամերիկայի ավանդական դերը համաշխարհային թատերաբեմում:

Հայաստանն ու մասնավորաբար ամերիկահայերը երախտապարտ են նոր իշխանության, որ նպատակադրվել է որդեգրել մի նոր քաղաքականություն Թուրքիայի ավերիչ քաղաքականության նկատմամբ, որը պատերազմներ է հրահրում Կովկասումՙ Ադրբեջանի զինուժի եւ վարձկան ահաբեկիչների միջոցով:

Մենք հույսով ենք նաեւ, որ նախագահ Բայդենի իշխանությունը գործադրության է դնելու իր խոստումը ճանաչելու Հայոց ցեղասպանությունըՙ ամբողջացնելով ամերիկյան Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի նախաձեռնությունները նույն ուղղությամբ:

Այս նոր իրավիճակը առիթ է ընծայում Հայաստանի Հանրապետությանը արժեւորելու իր գլխավոր խնդիրներըՙ հատկապես ամրագրելու Արցախի ազգային կարգավիճակը եւ երաշխավորելու Հայկական պետության անվտանգությունը ռազմական սպառնալիքների դիմաց:

Արդ, ներկա պահի հրամայական պահանջն է, որ ՀՀ կառավարությունը զորաշարժի ենթարկի դիվանագիտական իր ողջ ներուժըՙ բացահայտելու եւ գործարկելու իր ամենակենսական հիմնահարցերըՙ ի խնդիր իր վերապրումի եւ ապագայի:

ՀՀ կառավարությունը եւ ԱՄՆ-ի հայկական իրավապաշտպան կազմակերպությունները միասին կարող են համակարգել իրենց ներուժը իրականացնելու համար իրենց փայփայած նպատակները:

Լիլիթ Մակունցին Մ. Նահանգներում դեսպանի կարգավիճակով պաշտոնի կոչելու վերաբերյալ ՀՀ Ազգային ժողովում շրջող տեղեկությունները մտահոգիչ եւ, իրականություն դառնալու դեպքումՙ սխալ ժամանակ արված նախաձեռնություն է լինելու: Ներկա պահին անհրաժեշտ են այդ եւ նման պաշտոններում ամենափորձառու դիվանագետներ:

Հուսով ենք, որ ՀՀ կառավարությունը լիովին կըմբռնի ներկա իրավիճակի լրջությունը եւ դրան համապատասխան իմաստուն քայլերով կընտրի ճիշտ ճանապարհըՙ հաջողության հասնելու համար:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #3, 29-01-2021

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ