ԱՐՑԱԽԻ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՆ ԿԱՆՈՆԱՎՈՐՎՈՒՄ Է ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ Հարկ է նշել, որ 2020թ. պատերազմական գործողությունների հետեւանքով ոչնչացվել կամ վնասվել էին Արցախի էլեկտրամատակարարման գրեթե բոլոր ենթակայաններն ու ցանցի բազմաթիվ հատվածներ: Շնորհիվ համակարգի աշխատակիցների նվիրված ու արհեստավարժ աշխատանքիՙ անգամ պատերազմական դժվարին պայմաններում հնարավոր է դարձել երաշխավորել կայուն էլեկտրամատակարարում բնակավայրերի հիմնական մասում: Ներկայումս Արցախի էլեկտրաէներգետիկական համակարգը կանոնավորվում է: Չնայած դրան, հուսալի էներգամատակարարում ապահովելու համար պարբերաբար իրականացվում են ընթացիկ վերանորոգման աշխատանքներ: Օրինակ, 2021թ. փետրվարի 15-ին այդ նպատակի համար ժամը 09:00-ից - 15:00-ն ընկած ժամանակահատվածում անջատվելու է 110/35/10 կՎ «Հայկավան» ենթակայանից սնվող 10 կվ «30-րդ քաղաքային» օդային գիծը, հոսանքազրկելովՙ Ճարտար քաղաքը, Սոս, Մաճկալաշեն, Խնուշինակ, Քերթ, Քարահունջ, Կոլխոզաշեն, Խերխան, Ծովատեղ, Հերհեր, Կարմիր շուկա, Թաղավարդ, Կավահան, Մսմնա, Շոշ, Քարաշեն, (Դաշուշեն), Մխիթարաշեն,Կարմիր գյուղ, Խաչմաչ, Սարուշեն համայնքները: Կարծում եմ անհրաժեշտ է մշակել Արցախի Հանրապետության էներգետիկայի զարգացման համալիր ծրագիր եւ փուլ առ փուլ իրականացնել:Այստեղ կան բազմաթիվ լուծումներ`արեւային վահանակներ,ինչպես նաեւ միկրո հիդրո-էլեկտրակայաններ,որոնք հնարավորություն կտան ստանալ ցանկալի արդյունք: Կարեւոր խնդիր է նաեւ էներգախնայող տեխնոլոգիաների` ԼԵԴ լամպերի զանգվածային օգտագործում,արեւային լուսավորման լամպեր եւ այլն:Այստեղ մեծ օգնություն կարող են ցույց տալ բարեգործական միությունները եւ գործարար մարդիկ: |