RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2015-01-16 > #002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 23-01-2015



Տեղադրվել է` 2015-01-22 21:39:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 1107, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

«ԿԱՐՄԻՐ ԱՆԱՊԱՏԻՑ ԴԵՊԻ ԵՐՈՒՍԱՂԵՄ»

Հ. Ծ.

Վերոնշյալ վերնագրով Եղեռնից մազապուրծ Եղիա Կահվեճյանի լուսանկարներով հարուստ ինքնակենսագրական հատորի շնորհանդեսն է տեղի ունեցել Գլենդեյլում վերջերս: Ուրֆայի հայ բնակչության գոյամարտի, դեպի Դեր Զոր նրանց տարագրության, այնուհետեւ նրանց մի մասի Երուսաղեմում հաստատվելու պատմությունը հայերենով Երեւանում լույս էր տեսել 1995-ին: Այժմ այն անգլերեն է թարգմանվել Եղիայի որդուՙ Հարություն Կահվեճյանի կողմից:

Եղիան վարպետ բանջո եւ մանդոլինա նվագող է եղել: Հետագայում նա վարպետ լուսանկարիչ է դարձել: Մանկություն չի տեսել: Փոխարենը ականատես է եղել սպանությունների, մահվան եւ ավերումի տեսարանների, որոնք անջնջելի տպավորություն են թողել նրա վրա:

Երեքհարյուր էջանոց հատորն այժմ օտար ընթերցողին է ներկայացնում մարդկության դեմ գործված մեծագույն հանցագործության վավերական պատմությունը, Եղեռնի հարյուրամյակի շեմին հարստացնելով վկայությունների երկար շարքը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #2, 23-01-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ