RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#011, 2016-03-25 > #012, 2016-04-01 > #013, 2016-04-08 > #015, 2016-04-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 08-04-2016



Տեղադրվել է` 2016-04-07 21:28:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 1454, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՎ ԱՐՇԻԼ ԳՈՐԿՈՒ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ

Հ. Ծ.

Ռիվըր Ֆորեսթի (Իլինոյս, ԱՄՆ) Դոմինիկան համալսարանի արվեստի պատմության եւ տեսության ամբիոնի պրոֆեսորներից դոկտ. Քիմ Սիրվարդ Թերիոն մարտի 10-ին Նյու Յորքի «Զոհրապ» կենտրոնում բանախոսությամբ հանդես է եկել վերլուծելով մեծատաղանդ նկարիչ Արշիլ Գորկու հայկական ինքնությունը, տեղեկացնում է Ֆլորենս Ավագյանը:

Ներկայացնելով բանախոսին «Զոհրապ» կենտրոնի գործադիր տնօրեն վերապատվելի հայր Դանիել Ֆնդըքյանը նշել է, որ Թերիոյի 2009-ին հրատարակած «Վերագնահատելով Արշիլ Գորկուն» խորագրով գիրքը, լույս ընծայված Պենսիլվանիայի համալսարանի կողմից, արժանացել է «Ամերիկյան մոդեռնիստների պահպանության» ընկերության դրամաշնորհին: Նա Գորկու հայկականության հետ առնչությունները բնութագրել է որպես տիպական օրինակ «ցեղասպանությունը ապրած յուրաքանչյուր վերապրողի եւ արդի աշխարհում հայ անհատի հաղթանակի»:

Բանախոսուհին էկրանի վրա ցուցադրելով Գորկու կտավներըՙ խոսել է նրա կյանքի ու ստեղծագործության վրա անցյալի թողած ազդեցության մասին: «Ընդօրինակելով արեւմտյան արվեստի առաձնահատկություններըՙ Գորկին փորձեց դրա մի մասնիկը դառնալ, եւ դրանով կարեւոր կամուրջ հանդիսանալ եվրոպական սյուրռեալիզմի եւ ամերիկյան աբստրակտ-էքսպրեսիոնիզմի միջեւ: Դա նոր միջավայրին հարմարվելու իր յուրահատուկ ձեւն էր»,- ասել է նա, ավելացնելով, որ նկարիչը մինչեւ իր կյանքի ողբերգական ավարտը պահպանել է անցյալի, հայրենիքի հետ իր կապը: «Ապրելով իր իսկ բնութագրմամբ «գռեհիկ» Ամերիկայում, նա իրականում ապրում էր իր հայրենիքում: Դրա վառ ապացույցը «Նկարիչը եւ մայրը» կտավն է, որտեղ «մայրը» ներկայացնում է Ցեղասպանությանը զոհ գնացած բոլոր հայ մայրերին, քույրերին եւ տատիկներին», նշել է նա, մեջբերելով Գորկու նկարիչ ընկերոջՙ Ռոբերտ Ջոնասի խոսքերն այն մասին, որ «Գորկու պորտալարը կարծես երբեք կտրված չէր եղել իր անցյալից»:

Բանախոսության վերջում անդրադարձ կատարելով Ցեղասպանության 100-ամյա տարելիցին դոկտ. Թերիոն ասել է, որ քանի դեռ ոճրագործությունը կատարողը ուրանում է իր հանցանքը, վերքը շարունակելու է բաց մնալ եւ փոխանցվել սերնդե սերունդ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #13, 08-04-2016

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ