Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը սկսել է, իր խոսքով, թատրոնների առողջացման գործընթաց. վերականգնում է գեղարվեստական ղեկավարի պաշտոնները: Հրավիրյալ ռեժիսորների ճանապարհը ոչ ոք չի փակում, բայց թատրոններին պետք է մի ձեռք, որը կկարգավորի ստեղծագործական, բեմական, խաղացանկային կյանքը: Այս նկատառումներից ելնելովՙ մշակույթի նախարարությունում սկսել են կարեւորել թատրոնների գեղարվեստական ղեկավարի դերը:
Վերջին տարիներուն, աւելի ճիշդՙ Սուրիոյ պատերազմի վեցամեայ տարիներուն առընթեր, հոս ու հոն գումարուած գիտաժողովներուն, հաւաքներուն ու հանդիպում-հարցազրոյցներուն մեծամասնութեան գլխաւոր նիւթը մէյ մը Սուրիոյ պատերազմն է, մէյ մըն ալ արեւմտահայերէնի պահպանման հարցը:
1918 թվականին, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին, Դոնի Ռոստով քաղաքում, սովի, ավերածության եւ անորոշության պայմաններում մի խումբ երիտասարդ արվեստասերներ, խանդավառված համաշխարհային հիմնախնդիրներովՙ փիլիսոփայական եւ գեղարվեստական, հիմնել են մի նոր, փոքրիկ, ինքնագործ ստեղծագործական կոլեկտիվՙ Թատերական արվեստանոցը: Երիտասարդ բեմադրիչ Պավել Վեյսբրեմը թատրոնի շուրջը համախմբել է քաղաքի առաջատար ստեղծագործ ուժերինՙ բեմադրիչ Արկադի Նադեժդովին, նկարիչ ...
Ֆրանսիացի կինոգետ Ժան-Մաքս Մեժանի խմբագրությամբ Փարիզի «Ժաք Ֆլամեն» հրատարակչությունում լույս է ընծայվել «Սերգեյ Փարաջանովՙ ռեժիսոր, խռովարար եւ նահատակ» («Sergueտ Paradjanov, cione՛aste, trublion et martyr») 152 էջանոց ժողովածուն: Հատորում ընդգրկված են ութ տարբեր ռեժիսորների, քննադատների, ուսումնասիրողների եւ արտադրողների հոդվածները, հարցազրույցները եւ ուսումնասիրությունները Փարաջանովի մասին (Սերժ Ավետիքյան, Արծվի Բախչինյան, Գրիգոր Համել, Ժան-Մաքս ...
Այո՛, իրապես կան անհատականություններ, որոնք իրենց էությամբ մշտապես մեզ հետ են. երեկ, այսօր եւ վաղըՙ ընդմիշտ: Առկա են բացականեր, որոնք հավերժող ներկաներ են: Նմանների թվին է պատկանում այս տարվա դեկտեմբեր ամսին իր ծննդյան 80-ամյակը բոլորած Տիգրան Լեւոնյանը: ՀՀ ժողովրդական արտիստ, անվանի երգիչ եւ ռեժիսոր, հարուստ հոգեմտային, գրչական ձիրքով օժտված տաղանդավոր ...
Դեկտեմբերի 22-ին Մանկավարժական համալսարանի գիտական գրադարանում տեղի ունեցավ «2016 թ-ի լավագույն ընթերցող» մրցույթի ամփոփիչ միջոցառումը: Մրցույթն արդեն յոթ տարվա պատմություն ունի եւ նախաձեռնել է գրադարանի տնօրեն Տիգրան Պետրոսյանցը: Ինչպես նշեցին միջոցառման հյուրերը եւ համալսարանի դասախոսական կազմի ներկայացուցիչները, այս մրցույթը, որն ամեն տարի պարտաճանաչորեն ճանաչում է այս կամ այն ուսանողինՙ տարվա ...
Տորոնտոյում (Կանադա) գործող Զորյան ինստիտուտը եւ նրա «Ցեղասպանության եւ մարդու իրավունքների ուսումնասիրությունների միջազգային ինստիտուտը» հանդես են եկել նոր նախաձեռնությամբ, որ կրում է «Սիրիահայ փախստականների բանավոր պատմությունների ծրագիր» խորագիրը:
Այս հատորը սփիւռքահայ երախտագէտ ուսանողի մը երախտագիտական զգացումներուն արտայայտութիւնն է հանդէպ իր Մայր հայրենիքին, այն օրերու Խորհրդային Հայաստանի, հանդէպՙ Երեւանի Պետական համալսարանին, ուր ան «մարդ եղած էր», նաեւ հանդէպ իր դասախօսներուն, որոնք իր մէջ կերտած ու կոփած են Մարդն ու Հայըՙ գլխագիր: Երբեմնի այս ուսանողըՙ այսօրուան այնքան բեղուն գրիչով, այնքան ...
«...Պարզություն, ճշմարտություն ու բանականություն. ահա գեղեցիկ երեք մեծ սկզբունքները արվեստի բոլոր ստեղծագործություններում...». գերմանացի օպերային երգահան, օպերային ռեֆորմատոր Գլյուկի այս խոսքերը միանգամայն բնորոշ են գեղանկարիչ, խեցեգործ Դավիթ Սարգսյանի ստեղծագործություններին...