ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 06-10-2017
| | Տեղադրվել է` 2017-10-06 00:23:30 (GMT +04:00) | Ընթերցված է` 3879, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| «ԱԿՆԱՌՈՒ ՊԱՇՏՊԱՆԻ» ՄՐՑԱՆԱԿ ԹԱՆԵՐ ԱՔՉԱՄԻՆ Հ. Ծ. Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային ճանաչման արժանացած, ամերիկյան Քլարկ համալսարանի Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ամբիոնի վարիչ Թաներ Աքչամը 2018-ի մայիսին Մինեապոլիսում կայանալիք տարեկան միջոցառման ժամանակ պարգեւատրվելու է «Աշխարհն առանց ցեղասպանությունների» կազմակերպության «Ակնառու պաշտպան» մրցանակովՙ հանուն արդարության եւ օրինականության հաստատման իր երկարամյա պայքարի համար: Նա առաջին թուրք մտավորականն է, որ դեռեւս Անկարայի «Middle East» տեխնիկական համալսարանում ուսանելու տարիներից սկսել է բացահայտորեն խոսել Հայոց ցեղասպանության, ժողովրդավարության եւ ազատ արտահայտվելու իրավունքի մասին: Այս մասին տեղեկացնում է «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթը: | | | |
|
| |