RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2017-09-22 > #036, 2017-09-29 > #037, 2017-10-06 > #038, 2017-10-13 > #039, 2017-10-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 06-10-2017



Տեղադրվել է` 2017-10-06 00:23:30 (GMT +04:00)


Ընթերցված է` 3977, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՆՐԱՆՔ ԻՆՁ ՄՈՒՍԹԱՖԱ ԱՆՎԱՆԵՑԻՆ» ԳԻՐՔՆ ԱՅԺՄ «Kindle-Ի» ԵՎ «Nook-Ի» ՄԻՋՈՑՈՎ

Հ. Ծ.

Ուոթերթաունում գործող «Օհան» հրատարակչատունը հայտնում է, որ Խաչատուր (Արչի) Փիլիպոսյանի 1999-ին լույս տեսած «Նրանք ինձ Մուսթաֆա անվանեցին: Ներգաղթյալի հուշերը» (They Called Me Mustafa: Memoir of an Immigrant) հատորն այժմ ընթերցողին հասանելի է նաեւ էլեկտրոնային տարբերակով «Amazon.com» եւ «Barnesandnoble.com» կայքերից համապատասխանաբար «Kindle» եւ «Nook» սարքերի միջոցով:

Հատորը խմբագրել եւ հավելյալ տեղեկություններով հարստացրել է Հելեն Փիլիպոսյանը : Մեկնաբանություններով հանդես է եկել նաեւ ճանաչված մտավորական Երվանդ Ազատյանը :

Հիշեցնենք, որ գիրքը Խաչատուրի ոդիսականն է, որին առեւանգում են քուրդերը 1915-ի Ցեղասպանության օրերին: Գերեվարությունից տարիներ անց փոքրիկին հաջողվում է փախչել եւ տեղափոխվել Ամերիկա: Հեղինակը նկարագրում է իր ծննդավայր Խարբերդը եւ Ուոթերթաունում (Մասաչուսեթս) ներգաղթյալների վաղ շրջանի կյանքը: Հետաքրքրական տեղեկություններ կան գրքում Ուոթերթաունում առաջին «Star Market-ի», որտեղ Խաչատուրը որոշ ժամանակ աշխատել է, նկարիչ Արշիլ Գորկու եւ երգիչ Ենովք Տեր-Հակոբյանի մասին:

Գրքի երկրորդ մասում ներկայացված են հեղինակի պատմվածքների եւ պոեմների թարգմանությունները անգլերեն լեզվովՙ կատարված Հակոբ Սարգսյանի եւ Հելեն Փիլիպոսյանի կողմից: Ընդգրկված են նաեւ հայրենաբաղձության նկարներ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #37, 06-10-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ