RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#044, 2017-11-24 > #045, 2017-12-01 > #046, 2017-12-08 > #047, 2017-12-15 > #048, 2017-12-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017



Տեղադրվել է` 2017-12-07 23:02:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 3248, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԱՌԱՋԻՆ «ԽՈՍՏՈՒՄ» ՄՐՑԱՆԱԿԸՙ ՔՐԻՍ ԿՈՌՆԵԼԻՆ

Հ. Ծ.

Մարդու իրավունքների պաշտպանՙ «Human Rights Watch» ընկերության Լոս Անջելեսի հանձնախումբը նոյեմբերի 14-ին Բեվերլի Հիլթոն հյուրանոցում կայացած միջոցառման ժամանակ նորաստեղծ «Խոստում» մրցանակը շնորհել է վաղամեռիկ երգիչ եւ երգահան Քրիս Կոռնելին, ով գրել եւ կատարել էր Հայոց ցեղասպանության մասին պատմող «Խոստումը» ֆիլմի գլխավոր երգը, որ կոչ է անում հաստատակամության եւ խիզախությանՙ առանց հուսահատության:

Մրցանակը նախատեսվում է շնորհել աչքի ընկնող երգի, հեռուստատեսային շոու ծրագրի կամ ֆիլմի, որն արդարության եւ հավասարության արժեքներն է գովերգում արտակարգ հնչեղությամբ եւ ինքնուրույն ձեւաչափով:

Միջոցառմանը ներկա են եղել Թերի Ջորջը, Էրիկ Իսրայելյանը, Սերժ Թանգյանը, Անժելա Սարաֆյանը, Քիմբերլի Մարտո Էմերսոնը, Դեյվիդ Ֆոստերը, Քեթրին Մկֆին, Մայք Մեդավոյը եւ Լինդա Ռամոնը:

Կոռնելի մրցանակը հանձնվել է կնոջըՙ Վիքի Կոռնելին, որին ուղեկցել են ամուսնու նվագախմբի անդամներից Քիմ Թայիլը եւ Մեթ Կամերոնը: «Հպարտ ենք «Խոստում» մրցանակը առաջին անգամ շնորհել Քրիս Կոռնելին իր ներշնչող հիանալի երգի համար», նշել է HRW-ի Լոս Անջելեսյան հանձնախմբի տնօրեն Ջաստին Կոնոլին: Միջոցառման ավարտին Գրեմմի մրցանակի հավակնորդ, OneRepublic նվագախմբի գլխավոր երգահան Ռայան Թեդրնը Դրու Բրաունի ուղեկցությամբ կատարել է «Խոստումը» երգը, որն արժանացել է ներկաների հոտնկայս ծափահարություններին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #46, 08-12-2017

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ