ՀԱՅ-ՆՈՐՎԵԳԱԿԱՆ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ Անցյալ տարվա դեկտեմբերին Նորվեգիայի Բյո քաղաքում բացվեց երեւանցի արվեստագետ Լիլիթ Ստեփանյանի եւ նորվեգուհի Քրիստիանե Լիենի ցուցահանդեսը: Համադրողն էր Քրիստիանե Լիենը: Ցուցահանդեսին Քրիստիանեն ներկայացրել էր որոշ աշխատանքեր, որոնք նա ստեղծել էր 2017 թվի մարտին, Հայաստանում: Այստեղ նա մասնակցել էր «Այսօր արվեստի նախաձեռնություն» հասարակական կազմակերպության արվեստի կացարանի ծրագրին, մեկ ամիս ապրել եւ աշխատել Հայաստանում, եղել Երեւանում, Ջերմուկում, Մեծամորում, Գառնիում, Գեղարդում եւ Էջմիածնում: Արվեստի կացարանում ստեղծած աշխատանքների արդյունքը նա ներկայացրել էր նաեւ իր հայաստանյան ցուցահանդեսումՙ վիդեո արվեստ, ինստալացիա, քանդակ: Լիլիթը ստեղծել էր աշխատանքներ Բյոյումՙ գրաֆիկաներ, վիդեո եւ ֆոտո ինստալացիա: Նորվեգիայում կայացած «Երկար ճանապարհ» ցուցահանդեսը հայ-նորվեգական մշակութային համագործակցության հաջորդ քայլն էր արդեն: Այժմ Լիլիթն ու Քրիստիանեն աշխատում են նոր նախագծերի վրա: |