Փետրվարի 27-ին ՀՀ ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանը դարձավ 81 տարեկան: Ճակատագրի անբացատրելի քմահաճություն, թե՞ ուղղակի պատահականություն. փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Ալբերտ Մկրտչյանը մահացավ: Արդեն մի քանի տարի նա Սոս Սարգսյանի «Լակոտը» վիպակի հիման վրա նկարահանում էր նույնանուն գեղարվեստական ֆիլմը, որը կլիներ նրա վերջին աշխատանքը, եթե հասցներ ավարտել, բայց ...
2017 թվականին նախատեսված էր վերականգնել - ամրակայել պատմամշակութային 7 հուշարձան, բայց շինարարական աշխատանքները կիսատ են մնացել. շինարար կազմակերպությունները ժամկետների մեջ չտեղավորվեցին: 2017-ի նոյեմբերին, ինչպես տեղեկացրել ենք ժամանակին, մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը լրագրողների հետ շրջայց կատարեց պատմամշակութային այն հուշարձաններ, որոնց վերականգնումը պետք է մինչեւ տարեվերջ ավարտին հասցվեր. ակնհայտ էր, որ մինչեւ ...
Իմ «Պարզ խոսքեր» (Երեւան, 2018) գրքի 200-րդ էջում կոպիտ սխալ է սպրդելՙ Առնոլդ Թոյնբիի անվան փոխարեն տպագրվել է «Թեոդոր Ադորնո»: Ռուսերեն հղումի մեջ ճիշտ է գրված աշխատության անունը, հրատարակության տեղը, թիվը, էջը, ճիշտ են գրված Թոյնբիի անվան սկզբնատառերը, բայց սխալ է գրված անունը, А.Дж.Тойнби-ի փոխարեն տպագրվել է А.Дж.Адорно: Թե ում ...
«Թվական մեծությունը գուցե անհրաժեշտ է մեծ պատերազմներով ազգեր ու աշխարհներ կործանելու համար, իսկ գրականության ու գիտության մեջ, որ նույնպես մի մեծ պատերազմ է, պատերազմ լույսի ու խավարի, այստեղ խնդիրը վճռում է ժողովրդի բարոյական մեծությունը» : Եզրափակիչ խոսք Հայ գրողների ընկերության առաջին երեկույթին, 1912:
Ոմանք թերեւս չգիտեն, որ մեր ամենահայտնի լրագրողներից, նաեւ հեռուստամեկնաբաններից Արամ Աբրահամյանն իր բուն մասնագիտությամբ երաժշտագետ է: Կար ժամանակ, երբ նա հեռուստատեսությամբ վարում էր նաեւ երաժշտական շատ լուրջ մի հաղորդաշարՙ դասական երաժշտության սիրահարներին շատ հաճո: Ինչպես ասում ենՙ առաջին սերը միշտ հիշվում, նույնիսկ վերապրվում է հաճախ:
«Բոլոր ժամանակների պատերազմների ընթացքում թալանն ու ագահությունը գերիշխել են: Տեղի է ունեցել տվյալ երկրի կամ շրջանի պատմական արժեքների կործանում կամ կողոպուտ: Իսկ մշակութային ավարառությունը որեւէ ազգի համար նշանակում է իր պատմության ոչնչացում», հայտարարել է Թասուլա Հաջիտոֆին փետրվարի 2-ին ելույթ ունենալով Նյու Յորքում, Հայ եկեղեցու Արեւելյան թեմի ...
2017-ի փետրվարին մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն անակնկալ մատուցեց թե՛ գրապալատի աշխատողներին, թե՛ մնջախաղի թատրոնի ղեկավարին ու դերասաններին: Նա հայտարարեց, որ գրապալատի տարածքը տրամադրելու է մնջախաղի թատրոնին. մնջախաղացները ցնծացին խանդավառությունից, գրապալատցիները բողոքի աղմուկ բարձրացրին: Ի վերջո, բանավոր հայտարարությունը գրավոր որոշում դարձավ. գրապալատը միացվեց Հայաստանի ազգային գրադարանին, ու ...
Ներկայացվող հոդվածը լույս է տեսել Փարիզում հրատարակված «Ֆուայե» («Օջախ») ֆրանսերեն-հայերեն թերթի 1929 թվականի օգոստոսի 15-ի համարում: Հեղինակն է ժամանակին հայաշխարհում եւ Ֆրանսիայում նշանավոր երգչուհի, երաժշտագետ, Կոմիտասի մտերմուհի եւ պաշտպան Մարգարիտ Բաբայանը (1874-1968), որը գնահատական խոսք է ասում ՀՍԽՀ Կուլտուրայի տան կից Մոսկվայի հայ երաժշտական կոլեկտիվ ՀԽՍՀ Պետհրատի Երաժշտական Սեկտորիՙ ժամանակակից ...
Ամերիկացի ռեժիսոր Արթուր Բոլդրի «American Mirror» (Ամերիկյան հայելի) ֆիլմում, որի գովազդային հոլովակը սոցցանցերում շրջանառվում է եւ որի առաջին պաշտոնական ցուցադրումը կայանալու է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի օրերին, ընդգրկված են ամերիկյան կինոյի ճանաչված դերասանուհի, օսկարակիր Սյուզան Սարանդոնն ու հայազգի տաղանդավոր նկարիչ Տիգրան ...