RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2018-06-08 > #023, 2018-06-15 > #024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018



Տեղադրվել է` 2018-06-22 15:57:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2288, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՄԻՇՏ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՕԳՆԵԼ, ԵՎ ԱՄԵՆ ԲԱՆՈՒՄ

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ, «Մատեան պրեսի» կայքէջըՙ www.matianpress.com

2012թ. ամերիկաբնակ Հայկ Սվաճյանը նախաձեռնեց ու կյանքի կոչեց մի ծրագիր, որի բուն նպատակը բարեգործությունն էր, ավելի կոնկրետՙ 1988-ի երկրաշարժից տուժածներն ու Հայաստանի Հանրապետության զինված ուժերը:

Հայկը անվտանգության տեխնիկայի ինժեներ է, աստվածաբան, բանաստեղծ ու թարգմանիչ: Առաջնորդվելով լավ է քիչ, բայցՙ առկա, քանՙ հավանական, բայցՙ ոչ առկա կարգախոսով, նա այս տարիների ընթացքում կարողացել է հրապարակել 12 անուն գիրք, որոնց ողջ հասույթը ծառայել է բարեգործությանըՙ վերը նշված թիրախների վրա: Գրքերը լույս են տեսել «Մատեան պրես» մատենաշարով: Ինձ հետ զրույցում Հայկը նշեց, որ դժվար է եղել նախՙ տպագրելը, հետոՙ իրացնելն ու հարակից խնդիրները, բայց հպարտությամբ նշեց, որ իր գաղափարակից-համախոհները նրան շատ են օգնել այդ հարցերում: Նա բոլորից առանձնացրեց մատենաշարիՙ Հայաստանում ոչ պաշտոնական ներկայացուցիչ Արծվի Բախչինյանին , գրքերի ձեւավորող Նվարդ Երկանյանին , գրքերի պատկերազարդող Հայկ Համբարձումին :

Թվում էՙ վեց տարվա ընթացքում տասներկու գիրքն այնքան էլ շատ չէ, բայց միայն թարգմանված գրքերի ցանկն արդեն ցրում է թյուր կարծիքն ու խոսում այն մասին, որ աշխատանք է տարվել, այն էլՙ բավականին մեծ, եւՙ հենց այնպես ոչինչ չի արվել:

Լեոնիդ Անդրեեւ - «Հուդա Իսկարիովտացին» (վիպակ), ռուս. թարգմ. Ներսես Աթաբեկյանը , 2017:

Սոմերսեթ Մոեմ, «Վերեւումՙ առանձնատանը» (վիպակ), անգլերենից թարգմանեց Անահիտ Բաբայան-Զեյթունցյանը , 2017:

Շառլ Բոդլեր, «Չարի ծաղիկներ» (բանաստեղծություններ), ֆրանս. թարգմ. Հենրիկ Բախչինյանը , 2018:

Պատմվածքներ նկարիչների մասին (Բաստիան-Լըպաժ եւ Մարի Բաշկիրցեւ), Հերման Հեսսե, Քլինգզորի վերջին ամառը, Ալբեր քամյու, Ժոնաս կամ Արվեստագետն աշխատելիս: Ֆրանս. եւ գերման. թարգմ. Աշոտ Ալեքսանյանը, 2018:

Նինա Բերբերովա - «Նվագակցուհին» (վիպակ), ռուս. թարգմ. Հեղինե Մուրադյանը , 2015:

Ահա, միայն այսքանը բավարար էՙ հասկանալու համար, որ գրքերը հենց այնպես չեն ընտրված, նույնիսկ թարգմանիչների անունները հուշում են, որ ոչինչ հենց այնպես չի արված:

Հայկը շարունակում է իր ակտիվ գործունեությունն այս ասպարեզում եւ ակնկալում հայրենակիցների աջակցությունը, այն էՙ գրքերի սպառումն ու պրոպագանդումը: Արծի Բախչինյանն իր հերթին ասաց, որ Հայկն ակցիա է կազմակերպումՙ Գյումրու մի շատ կարիքավոր ընտանքի օգնելու համար. ակտիվ համագործակցության մեջ է «Օգնիր զինվորին» հիմնադրամի հետ:

«Մատեան պրես» մատենաշարով հրատարակված գրքերը վաճառվում են Երեւանիՙ Բուկինիստ, Նոյյան տապան, Զանգակ, Հայ գիրք եւ այլ գրախանութներում, ցուցադրվում են նաեւ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում (Իսահակյան 38):

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ