ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 22-06-2018
| | Տեղադրվել է` 2018-06-22 15:57:10 (GMT +04:00) | Ընթերցված է` 3379, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 0
| ՀԱՅՈՑ ԹԱԳՈՒՀԻՆԵՐԸ ՖՐԱՆՍԵՐԵՆ ԺՈՂՈՎԱԾՈՒՈՒՄ Ֆրանսիական «Դե Բոկար» հրատարակչությունը «Հնագիտությունից պատմություն» մատենաշարով լույս է ընծայել «Ավգուստա, Բասիլիսա, Ռեգինա. Հռոմեական կայսրության գերիշխանությունից մինչեւ միջնադար. ժառանգության եւ ձեւափոխման միջեւ» հոդվածների ժողովածուն (խմբագիրներՙ Ֆրանսուա Շոսոն եւ Սիլվենի Դեստեֆեն ): Բյուզանդիայի եւ Եվրոպայի միջնադարյան թագուհիների մասին պատմող այս հատորում տեղ է գտել նաեւ հայոց պատմությանը վերաբերող երկու նյութ: Առաջինը Փեմբրոուք քոլեջի (Մեծ Բրիտանիա) արեւելագիտության բաժնի կրտսեր գիտաշխատող Դավիդ Զաքարյանի «Արշակունյաց Հայաստանում թագուհու հեղինակությունը եւ իշխանությունը» ուսումնասիրությունն է, երկրորդըՙ Փարիզի Բարձրագույն ուսումնասիրությունների պրակտիկ դպրոցի գիտաշխատող Իոաննա Ռապտիի «Կիլիկիայի թագուհիները. հայկական ժառանգության եւ լեվանտյան մետամորֆոզների միջեւ» հետազոտությունը: | | | |
|
| |