RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#024, 2018-06-22 > #025, 2018-06-29 > #026, 2018-07-06 > #027, 2018-07-13 > #028, 2018-07-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018



Տեղադրվել է` 2018-07-05 21:09:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2495, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՇԵՅԼԱ ԴԻԼԵՆԻԻ «ՄԵՂՐԻ ՀԱՄԸ» ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԿՐԿԻՆ ԲԵՄՈՒՄ

ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Տեւական դադարից հետո Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում է Շեյլա Դիլենիի «Մեղրի համը» ներկայացումը, որի բեմադրիչը Գոռ Մարգարյանն է:

«Բովանդակային առումով այս անգամ ներկայացումը փոփոխության չի ենթարկվել: Սակայն դերասանական կազմում կա փոփոխություն. երկու նոր դերասան ենք ներմուծել: Խոսքը Եվա Զոհրաբյանի եւ Սեյրան Մովսիսյանի մասին է»,- պատմեց բեմադրիչը:

Գ. Մարգարյանն ասաց, որ այս գործն իր համար առանձնահատուկ է. «Այս պիեսին անդրադառնում եմ երկրորդ անգամ: Հայաստանում այն քիչ բեմադրված է: Պետք է ասեմ, որ ինձ դուր է գալիս Դիլենիի գործը: Այստեղ շատ սեր կա` թաքնված սեր... Ներկայացման մեջ սիրո բացակայությունն ընդգծում է, թե որքան մարդը կարիք ունի սիրո ու թե ինչ հետեւանքներ կարող են լինել դրա բացակայության դեպքում: Մի առիթով ինձ հարցրել են` ինչու ես անդրադառնում ծնող-երեխա խեղված հարաբերություններ թեմային: Հավանաբար այն պատճառով, որ այս թեման ինձ հարազատ չէ. մեծացել եմ համերաշխ ընտանիքում, որտեղ եղել են ու կան փոխադարձ սերն ու հարգանքը: Ուստիեւ հետաքրքրական էր հայտնվել մութ անտառում...»:

Հարցին, թե որն է այս ներկայացման հաջողության գրավականը, Գ. Մարգարյանը հետեւյալ կերպ արձագանքեց. «Միանշանակՙ դերասանները, մի փոքր էլ ես: Իսկ եթե ավելի լուրջ` տանդեմ ասվածը այս ներկայացման մեջ ամենամեծ ու հաղթական դերն է կատարել: Յուրաքանչյուրն իր գործը ազնիվ է արել ու մեծ սիրով: Իսկ բեմանկարիչ Նելլի Բարսեղյանի կատարած աշխատանքի մասին կարող եմ հետեւյալ կերպ ասել. որտեղ ես` այնտեղ նա: Նրա հետ երկար ճանապարհ եմ անցել ու վստահ եմ` դեռ անցնելու եմ»:

Նշենք, որ «Մեղրի համը» ներկայացումը ցուցադրվել է նաեւ Մոսկվայում (Պ. Ֆոմենկոյի արվեստանոցում), Մինսկում (ԱՊՀ, Բալթյան երկրների եւ Վրաստանի Երիտասարդական թատերական 2-րդ ֆորումին, որտեղ դերասանուհի Մարիամ Ղազանչյանը հաղթող է ճանաչվել «Լավագույն կին դերակատար» անվանակարգում:

2014թ.-ին ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ «Մեղրի համը» հաղթող է ճանաչվել 6 անվանակարգերում:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #26, 06-07-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ