RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#039, 2018-10-19 > #040, 2018-10-26 > #041, 2018-11-02 > #042, 2018-11-09 > #043, 2018-11-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 02-11-2018



Տեղադրվել է` 2018-11-01 21:53:37 (GMT +04:00)


Ընթերցված է` 1760, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ՊԱՐՈՒՀՈՒ ՓԱՅԼՈՒՆ ԵԼՈՒՅԹԸ «ՄԱՍԴԱՆՍԱՅՈՒՄ»

Ա. Բ.

Կանարյան կղզիների «Մասդանսա» ժամանակակից պարի միջազգային աշխարհահռչակ փառատոնն այս տարի կայացավ 23-րդ անգամ: 400-ից ավել հայտերից ընտրվել է ութ արտիստ, որոնք ներկայացնում են Հարավային Կորեան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան, ԱՄՆ-ը եւ Հայաստանը: Մեր երկիրը ներկայացնում էր պարուհի եւ պարադիր Ռիմա Պիպոյանը , որի «Կինը որոշում կայացնելուց առաջ» մոնոներկայացումը բուռն ընդունելության է արժանացել, երիտասարդ արվեստագիտուհուն հրավիրել են հյուրախաղերի եւ հաջորդ տարի Կանարներում բեմադրելու, դասավանդելու եւ ելույթներ ունենալու:

Ի դեպ, մամլո ասուլիսին Պիպոյանին, ի թիվս բազմաթիվ հարցերի, հարցրել են նաեւ. «Արդյո՞ք Հայաստանում տեղյակ են այս աշխարհահռչակ մրցույթի մասին, որտեղ ժամանակին շատ հայտնի խորեոգրաֆներ են մասնակցել»:

Անշուշտ, տեղյակ չեն, եւ մեծ մասամբ չգիտեն էլ մեր քաղաքում ապրող ու ստեղծագործող ժամանակակից պարի այս տաղանդավոր նվիրյալի մասին, որը Հայաստանը բազմիցս ներկայացրել է միջազգային հեղինակավոր ասպարեզներում: Միայն այս տարի նրա «Բարեւ, Քիթի» մոնոներկայացումը ներկայացվել է Հայաստանում, Խորվաթիայում եւ Իտալիայում, իսկ «Կինը որոշում կայացնելուց առաջ» բեմադրությունըՙ Գերմանիայում, Հունաստանում, Իտալիայում, Լեհաստանում, Պորտուգալիայում եւ վերջապեսՙ Իսպանիայում:

Մեր շնորհավորանքնե՛րը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #41, 02-11-2018

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ