RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-10 21:09:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 878, Տպվել է` 8, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՓՈՔՐԻԿ ՍԱՆՏԱ ԿԼԱՈՒՍԸ» ՀԱՅ ԷՐ. ՌԱՅՄՈՆ ՎԵՆՍԻ-ՌԱՅՄՈՆ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մարի-Անն ԹԻԼ

Ոչ ոքի մտքով չէր էլ անցնի, որ Ծննդյան այս հայտնի բանաստեղծությունը, որը Ֆրանսիայի տներում արտասանվում էր սկսած 1946 թվականից, վերստին գրել էր մի հայ, որը ժամանակին շոու բիզնեսի աշխարհում հայտնի էր որպես Ռայմոն Վենսի (1904-1968), իսկ իրական անունը Ռայմոն Հովհաննիսյան էր: Նա իր կարիերան սկսել էր 1930-ականներին, Մարսելումՙ որպես օպերետների լիբրետիստ: Այնուհետեւ աշխատել է Ալբեր եւ Վենսան Սկոտոների հետ, իսկ 1945-ից սկսած գրել է «Կադիսի գեղեցկուհին» օպերետների գիրքը: 1946 թ. կայացել է «Փոքրիկ Սանտա Կլաուսի» առաջին կատարումը: Ամեն ինչ սկսվել էր Տինո Ռոսսիից (1907-1984), որը 1946-ին արդեն հայտնի էր համերգասրահների եւ ռադիոյի լսարանին: Երբ նա նկարահանվում էր իր առաջին ֆիլմումՙ Ռիշար Պոտյեի «Ճակատագրեր»-ում, ըստ սցենարիՙ մեներգիչը Նյու Յորքից եկած սեւամորթ երգիչների հետ պետք է ֆրանսերենով սաղմոս կատարեր, բայց նրանք պետք է վերադառնային Միացյալ Նահանգներ, իսկ մենք պետք է ամեն գնով այլընտրանք փնտրեինք:

Տինո Ռոսսին Ծննդյան երգ էր ցանկանում: Նա հիշեց Մարսելի «Օդեոն» թատրոնում 1946 թ. մի ամսագրում իր տեսած Սուրբ ծննդյան անհաջող մի մեղեդի: Երգի բառերը փոքրիկ տղայի մասին են, որը խնդրում է Սանտային Գերմանիա վերադարձնել իր հորը: Տինո Ռոսսին խնդրում է Ռայմոն Վենսիին, նույն ինքըՙ Ռայմոն Հովհաննիսյանին, նորից գրել երգըՙ առանց պատերազմի մասին ակնարկների: Ռայմոն Վենսին երգի վերամշակված երգչախմբային տարբերակը գրելիս ոգեշնչվել է ուկրաինացի Դմիտրո Բորտնիանսկու (1751-1825) «Քեզ ենք երգում, քեզ ենք օրհնում, քո ողորմածությունն ենք խնդրում, Տե՛ր, քեզ ենք աղոթում, օ՜ Տեր մեր Աստված»ՙ 19-րդ դարի ռուս ուղղափառ եկեղեցական երգից: Այս երգի տենորային հատվածի 6:9 չափը դարձավ «Փոքրիկ Սանտայի» երգչախմբային տարբերակի հիմքը: Հենց այս ֆիլմում էր, որ երգը հնչեց առաջին անգամ: Այն ներկայացվել է որպես օրորոցային երգ եւ մեծ հաջողություն է ունեցել: Այսպես, 1946 թ. նոյեմբերի 6-ին երգը երկու տարբերակով ձայնագրվեց «Կոլումբիա» ստուդիայում: 1948-ի փետրվարի 27-ին Տինո Ռոսսին այն կատարեց Փարիզի «Աբեսե» (ABC) թատրոնում իր վերադարձի պատվին: Այն ֆենոմենալ հաջողություններ արձանագրեց: Տինո Ռոսսին Սանտա Կլաուսի իր սիրելի երգով դարձավ առաջին ֆրանսիացի երգիչը, որը 1949 թ. արժանացավ «Ոսկե սկավառակ» մրցանակին: Նա միակն էր, որը ստացավ այդ 24 կարատանոց ոսկյա սկավառակը:

Երգը վերաթողարկվում էր ամեն դեկտեմբեր ամսինՙ սահմանելով վաճառքի բոլոր մրցանիշները (մի քանի տասնամյակումՙ 30 միլիոն օրինակ): 2007 թ. անցկացված հարցման համաձայն, այն ֆրանսիացիների ամենասիրելի երգն է: 2011 թ., ըստ Տինո Ռոսսի կենսագրի, Սուրբ ծննդյան խնջույքների համար ավելի քան 400 օրինակ է վաճառվել:

Իսկ ի՞նչ եղավ Ռայմոն Հովհաննիսյանին: Նա շարունակեց իր աշխատանքը 1947-1967 թվականներին որպես տարբեր օպերետների կոմպոզիտորՙ հեղինակելով «Մեքսիկայի երգիչը» (1951), «Միջերկրականը» (1955), «Կրիստոբալ Հրաշալին» (1963) գործերը: Ռայմոն Հովհաննիսյանը մահացավ 1968 թ.:

Անգլերենից թարգմանեց ՄԵՐՈՒԺԱՆ ՂԱՐԻԲՅԱՆԸ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ