Հետհեղափոխական Հայաստանում կրքերը շարունակում են փոթորկվել. ամեն անկյունից բողոքի ձայն է հնչում, հին իշխանություններին կրքոտ քննադատողները, փուքսները թողած, հիմա էլ նորերին են խեթ-խեթ նայում: Էյֆորիայի ժամանակն ավարտին է մոտենում: Եթե մի քանի ամիս առաջ հանրությունը մեծ հետաքրքրությամբ էր հետեւումՙ Նիկոլ Փաշինյանն ումՙ որտեղ նշանակեց, հին կադրերի հետ ինչպես վարվեց, հիմա ...
30 տարվա ընդմիջումից հետո Երեւանյան օպերային բեմում 2018-ի օգոստոսի 18-ին, այնուհետեւՙ դեկտեմբերի 19-ին նորացված բեմադրությամբ, ռեժիսոր, դերասան Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ եւ ղեկավարությամբ ներկայացվեց հայ մեծանուն կոմպոզիտոր, հայ օպերային արվեստի հիմնադիր Տիգրան Չուխաճյանի «Լեբլեբիջի Հոր-Հոր աղա» կոմիկական օպերանՙ «Կարինե» ...
Հունվարի 23-ից «Ֆիլմադարան» կինոմշակույթի զարգացման ՀԿ-ն ու Երեւանի «Գյոթե» կենտրոնը կներկայացնեն 1920-ական թվականների գերմանական կինոյին նվիրված հատուկ ծրագիր «Գյոթե» կենտրոնում (Մհեր Մկրտչյան 1): Համաշխարհային կինոյի գերմանացի մեծագույն վարպետների 5 լիամետրաժ եւ մի շարք կարճամետրաժ գլուխգործոցները կցուցադրվեն մինչեւ փետրվարի 27-ըՙ յուրաքանչյուր չորեքշաբթիՙ ժամը 19:30-ին: Հանդիսատեսը բացառիկ հնարավորություն կունենա դիտել ֆիլմեր, որոնք ...
Ֆրեզնոյի համալսարանի Հայկական ուսումնասիրությունների կենտրոնը, Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի համագործակցությամբ, համալսարանի «Սաթըլայթ» ուսանողական միության դահլիճում հունվարի 25-ին հանդիսատեսին է ներկայացնելու «Լույս, կամերա, Սարոյան» վավերագրական ֆիլմը, նվիրված Պուլիցեր եւ Օսկար մրցանակների արժանացած, համաշխարհային հռչակ վայելող գրող, դրամատուրգ եւ արվեստագետ Վիլյամ Սարոյանի կյանքին ու գործունեությանը:
Լատվիացի երիտասարդ լուսանկարիչ Գեորգ Ավետիսյանին հանդիպեցի անցյալ ապրիլին, Երեւանում, հեղափոխական իրադարձությունների բարձրակետին: Սակայն նրա այցի նպատակը ոչ թե այդ պատմական իրադարձությունն էր, այլ վաղուց ծրագրված մի նախագիծ եւ հայրական նախնիների երկրին ծանոթանալու պարզ ցանկությունը: Եկել էին նաեւ Գեորգի երկու քույրերն ու քեռայրը, որոնք միասին այցելում էին տեսարժան վայրեր, հանդիպումներ ունենում ...
Մարտիրոս Սարյանի մասին գրել էին «Ազգ» թերթի սեպտեմբերյան համարներից մեկում: Հոդվածի կենտրոնում հարեւանցի նշվել էր իմՙ նրա անունը կրող թանգարանի նախկին տնօրեն Շահեն Խաչատրյանիս անունը: Ցանկանում եմ այժմ համառոտ ներկայացնել 38-40 տարիների իմ գործունեության որոշ հանգրվաններ, ավելացնելով, որ այդ բոլոր տարիներին աշխատել ու քնել եմ թանգարանում: