Երկար ժամանակ, ավելի քան մեկուկես տարի պահանջվեց, մինչեւ մեզ հաջողվեց գտնել այն երաժշտագետին, որը կհամաձայնվեր գրախոսել Կարինե Հարոյանի «Հայերեն երգարանների մատենագիտություն (1913-1921 թթ.)» վերնագրով 2014 թ. Երեւանում լույս տեսած այս կարեւորՙ մեծադիր 612 էջանոց գիրքըՙ Սամվել Ֆրունզեի Սարգսյանի մեկենասությամբ հրատարակված, որը արդյունք է հեղինակի 30 տարվա պրպտումների եւ տքնանքի:
«Սարսափելի ծանր իրավիճակի մասին անզուսպ ծիծաղ առաջացնող պիես»: Այսպես է «Նյու Յորք Թայմսը» բնութագրել, ըստ Թալին Բաբայանի («Միրոր-Սփեքթեյթր), Ջո Ասատուրյանի հեղինակած եւ բեմականացրած «The Bullpen» (Բեյսբոլում գնդակը նետողների տարածքը) 65 րոպեանոց մոնոներկայացումը «The Playroom» թատրոնում, որտեղ Ջոն մարմնավորում է 18 տարբեր անձնավորություններ: ...
«Մեսրոպ Արքեպիսկոպոս Աշճեան» մատենաշարով (թիվ 178) 2018 թվականին լույս տեսավ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի վաստակաշատ աշխատակցուհի Հասմիկ Ստեփանյանի «Գեւորգ Բամպուքճյան. կյանքը, գործը եւ ժամանակը (1923-1996)» գիրքը: Ոչ այնքան ծավալուն բայց բավական բովանդակալից այս աշխատանքը լավագույնս ներկայացնում է պոլսահայ բազմերախտ բանասեր, մատենագետ եւ թարգմանիչ Գեւորգ ...
Հունվարի 16-ից 20-ը Բրյուսելի կերպարվեստի կենտրոնը երկրորդ անգամ ներկայացնելու է «Կամուրջներ. Արեւմուտքի Արեւելքը. կինոյի օրեր» ծրագիրըՙ նվիրված Արեւելյան Եվրոպայի սահմանային երկրների կինոյին` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս եւ Ադրբեջան: Հինգ օրվա ընթացքում ներկայացվելու է տասնհինգ ֆիլմՙ բեմադրիչների ներկայությամբ: Բրյուսելի կերպարվեստի կենտրոնի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանն ու ...
Հետծննդյան այս օրերին «Հայրենակիցներ» ընդհանուր խորագրի ներքո ներկայացնում ենք երկու նյութ` Ծննդյան տոների երկու նշանավոր երգի հայազգի հեղինակների, որոնցից մեկն ապրել - ստեղծագործել է Ֆրանսիայում, մյուսըՙ Միացյալ Նահանգներում:
Ոչ ոքի մտքով չէր էլ անցնի, որ Ծննդյան այս հայտնի բանաստեղծությունը, որը Ֆրանսիայի տներում արտասանվում էր սկսած 1946 թվականից, վերստին գրել էր մի հայ, որը ժամանակին շոու բիզնեսի աշխարհում հայտնի էր որպես Ռայմոն Վենսի (1904-1968), իսկ իրական անունը Ռայմոն Հովհաննիսյան էր: Նա իր կարիերան սկսել էր 1930-ականներին, Մարսելումՙ որպես օպերետների ...