RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#001, 2019-01-11 > #002, 2019-01-18 > #003, 2019-01-25

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019



Տեղադրվել է` 2019-01-10 21:09:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 845, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՀԱՅ ԿԻՆՈՆ ԲՐՅՈՒՍԵԼՈՒՄ

Ա.Բ.

Հունվարի 16-ից 20-ը Բրյուսելի կերպարվեստի կենտրոնը երկրորդ անգամ ներկայացնելու է «Կամուրջներ. Արեւմուտքի Արեւելքը. կինոյի օրեր» ծրագիրըՙ նվիրված Արեւելյան Եվրոպայի սահմանային երկրների կինոյին` Հայաստան, Վրաստան, Ուկրաինա, Մոլդովա, Բելառուս եւ Ադրբեջան: Հինգ օրվա ընթացքում ներկայացվելու է տասնհինգ ֆիլմՙ բեմադրիչների ներկայությամբ: Բրյուսելի կերպարվեստի կենտրոնի տարածած մամլո հաղորդագրության մեջ նշված է, որ Հայաստանն ու Բելառուսը որոշակի` «իրապես գեղեցիկ աշխատանքներով են ներկայանալու» եւ որ «Հայաստանը, վերածնված անցյալ գարնան թավշյա հեղափոխությունից հետո, ավելի ուժեղ կինեմատոգրաֆիական արժեքներ է բերելու այս տարվա ծրագրին»:

Հայկական ծրագրում ընդգրկված են Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» ֆիլմի նորացված տարբերակը, Հարություն Խաչատրյանի «Սահման» եւ Դավիթ Սաֆարյանի «Տաք երկիր, ցուրտ ձմեռ» լիամետրաժ, Դիանա Կարդումյանի, Սեդա Գրիգորյանի եւ Վահագն Խաչատրյանի կարճամետրաժ կինոնկարները:

Սույն ծրագրում Բրյուսելի կերպարվեստի կենտրոնը, ի թիվս մասնակից երկրների մի շարք կազմակերպությունների, համագործակցել է նաեւ Երեւանի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի, Եվրոպայի Հայկական բարեգործական ընդհանուր միության եւ Բելգիայի հայկական սոցիալ-մշակութային կենտրոնի հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #1, 11-01-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ