RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#003, 2019-01-25 > #004, 2019-02-01 > #005, 2019-02-08 > #006, 2019-02-15 > #007, 2019-02-22

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019



Տեղադրվել է` 2019-02-08 11:07:45 (GMT +04:00)


Ընթերցված է` 912, Տպվել է` 6, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՌԵԺԻՍՈՐ ՋՈՆԻ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՆՈՐ ՖԻԼՄԸ

Հ.Ծ.

Լոնդոնյան «Flickering Myth» առցանց կինոպարբերականը տեղեկացնում է, որ ռեժիսոր Ջոնի Գեւորգյանի եւ պրոդյուսեր Ջեկ Տարլինգի վերջերս էկրան բարձրացած «Սպասեք հետագա կարգադրությունների» ֆիլմը աշխարհի տարբեր երկրների փառատոներում մեծ գնահատանքի է արժանացել որպես «օրիգինալ եւ հնարամիտ լուծումներով» գիտաֆանտաստիկ ֆիլմ:

Գեւորգյանը մի քանի կարճամետրաժ ֆիլմեր նկարահանելուց հետո հայտնի է դարձել իր «The Disappeared» (Անհետացածները) գեղարվեստական ֆիլմով: Իսկ պրոդյուսեր Տարլինգը ֆիլմերի եւ հեռուստատեսության բրիտանական ակադեմիայի մրցանակաբաշխությունների առաջադրված թեկնածուն է, հայտնի իր «God՛s Own Country» (Աստծո երկիրը) ֆիլմով:

«Սպասեք հետագա կարգադրություններ» ֆիլմի Blueray եւ DVD տարբերակների թողարկման առիթներով վերոնշյալ առցանց պարբերականը հարցազրույց է ունեցել հայազգի ռեժիսորի հետ պարզելու, թե որ ֆիլմերն են հատկապես ազդեցություն գործել իր վրա: Գեւորգյանը խոստովանել է, որ մեծապես տպավորվել է 1950-60-ականների սարսափի, գիտաֆանտաստիկ եւ հետագայում այլամոլորակայինների մասին պատմող ֆիլմերից: Նա մասնավորապես թվարկել է Ռոդ Սերլինգի «The Twilight Zone» (Մթնշաղի գոտին) հեռուստասերիալը, Ալֆրեդ Հիչկոքի «The Birds» (Թռչունները), Ջոն Կարպենտերի «The Thing» (Տարօրինակ երեւույթը) եւ Դեյվիդ Կրոնենբերգի «The Fly» (Ճանճը, 1986 թվի ռիմեյք) ֆիլմերը:

«Ինձ հատկապես դուր են գալիս այդ եւ նման ֆիլմերում ստեղծված հատուկ մթնոլորտը, որ լարված է պահում հանդիսատեսի ուշադրությունը», ասել է Գեւորգյանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #5, 08-02-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ