ԹԵՀԼԵՐՅԱՆԻ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸՙ ԻՏԱԼԱԿԱՆ ԲԵՄՈՒՄ Ա. Բ. Հուլիսի 5-ին Իտալիայի Սան Ջիմինիանո քաղաքի «Փակ այգու թատերախումբը» Պեկորի հրապարակում ներկայացրել է «Դատապարտյալը մեղավոր չէ» ներկայացումըՙ ազատորեն ներշնչված Սողոմոն Թեհլերյանի դատավարությունից: Թատերախաղը գրել է Տուչո Գուիչարդինին , բեմադրել է ինքըՙ կնոջՙ Պատրիցիա դե Բարիի հետ միասին: Դերերը կատարել են վետերան դերասան Բոբ Մարկեզեն (Պաոլո Սոռենտինոյի «Իլ դիվո» ֆիլմի գլխավոր դերակատարը) եւ երիտասարդ դերասան Սեբաստիանո Ջերոնիմոն , ներկայացման մեջ հնչում են Աննիբալե Պավոնեի եւ Իգոր Հորվաթի ձայները, օգտագործված է նաեւ Անդրեա Մոնտանյանիի կազմած տեսաշարը: Տուչո Գուիչարդինին ծնվել է 1966-ին, տնօրինում է Սան Ջիմինիանոյի «Փակ այգու թատերախումբը», որոշ կապեր ունի հայ թատերական գործիչների հետ: |