Անկախ Հայաստանի նախագահական վեցերորդ ընտրությունները նախորդ ընտրություններից տարբերվում էին, այո: Նախ նրանով, որ սոցիալական ցանցերն ու ստվարացած բաց լրատվամիջոցները, հատկապես արագ արձագանքող ցանցային ԶԼՄ-ների առկայությունը դժվարացրել էին ընտրակեղծիքները: Բացի դրանիցՙ ընդդիմադիր եւ այլընտրանքային խորհրդարանական ուժերը թեկնածու չէին առաջադրել գործող նախագահին` ՀՀԿ լիդերին առանձնապես դժվարհաղթելի մրցակցից զրկելով փաստորեն: Րաֆֆի Հովհաննիսյանը, Հրանտ ...
Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները փետրվարի 16-18-ը տարբեր տրամաչափերի հրաձգային զենքերից ղարաբաղյան դիրքերի ուղղությամբ արձակել են 1,500-ից ավելի կրակոցներ, որոնց մի մասը «СВД» եւ «Իստիգլալ» տիպի դիպուկահար զենքերից:
Նամակի մասին փետրվարի 17-ի համարում տեղեկացրել էր Կ. Պոլսո «Հայթերթ» կայքէջը: Նամակը, ըստ տեղեկության, կազմել են Հելսինկյան քաղաքացիական ասամբլեան, «Ոչ ռասիզմին եւ ազգայնամոլության» միությունը, Մարդու իրավունքների միության Ստամբուլի մասնաճյուղի «Ռասիզմի եւ խտրականության դեմ պայքարի» եւ «Առերեսման» կազմակերպությունները:
Երբ այսօր առավոտյան «Ազգը» հայտնվի կրպակներում, նախագահական ընտրությունների քվեարկության արդյունքների ու հաշվարկների թվերը փոփոխված կլինեն: Ընտրությունների արդյունքների վերջնական պատկերը, միջազգային դիտորդների եւ թեկնածուների տեսակետները կներկայացնենք «Ազգի» վաղվա համարում: Մինչ այդ, ամփոփ ներկայացնում ենք փետրվարի 18-ի անցուդարձը: «Ես քվեարկել եմ հանուն Հայաստանի ապագայի, հանուն մեր քաղաքացիների եւ մեր ժողովրդի ապահովության», ասաց ...
Նոր հարկատեսակին` եկամտային հարկին եւ այս հարկատեսակի վերաբերյալ հարկային մարմիններին հաշվետվության ներկայացման էլեկտրոնային եղանակին անցնելու եւ այս գործընթացի անկազմակերպ լինելուն մեկ անգամ արդեն անդրադարձել ենք («Նույնականացման քարտի տրամադրում` պետական համակարգի հերթական փնթի եւ անկազմակերպ աշխատանքը», «Ազգ», 29 նոյեմբերի 2012):
2013 թվականին Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը հասել է 131-ի, ինչը պատմական ռեկորդ է: Վարկանիշների ցանկը կազմած CEO հանդեսը հաղորդում է, որ 1 տարում միլիարդատերերի թիվն ավելացել է 11-ով:
2013թ. տեղի ունեցած ընտությունները մնացյալ ընտրություններից չտարբերվեցին արտառոց իրադարձություններով, այս տարի ընտրողների անձնագրերում ընտրության մասնակցությունը հաստատող կնիքները հեշտությամբ անհետանում էին թաց անձեռոցիկների, ինչպես նաեւ տարատեսակ քիմիական միջոցների օգնությամբ: Դրա առթիվ «Ազգը» զրուցեց կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի հետ, որն ասաց. «Թանաքանյութի ...
Հիմնական տպավորությունը, որը ստացա երեկվա մեր ընտրողներից, դա նրանց որպես պարտավորվածություն ընտրատեղամասեր ներկայանալն էր: Եկել էին ընտրությանՙ արդեն իմանալով, որ նախագահը, մեկ է, արդեն ընտրված է, եւ իրենց ձայնը դեր չի խաղալու: Բայց քվեարկել էին, որովհետեւ դա ՀՀ քաղաքացու պարտականությունն է: Իրենց պարտականությունն իրենք կատարում են, սակայն հույս չունեն, որ ...
Հայաստանյան ընտրությունները միջազգային առումով հետաքրքրություն ներկայացրել եւ ներկայացնում են առավելապես արդյունքների լեգիտիմության կամ հետընտրական գործընթացների առումով, քան բուն ընտրությունների: Միջազգային դիտորդների բազմահազարանոց ներկայությունը չի կարող վկայել ընտրությունների առնչությամբ հետաքրքրվածությունը, սակայն մատնացույց է անում դրանց հնարավոր խախտումները վերահսկելու կամ առնվազն դիտարկելու կարեւորությունը:
Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցությունը (ԱՀԱԸ) շուրջ 23 երկրներում օժանդակում է հայ համայնքներին: 1988 թվականից օժանդակում է նաեւ Հայաստանին, հետագայում` նաեւ Լեռնային Ղարաբաղին:
Փետրվարի 9-ի համարում «Ազգը» նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին անդրադառնալիս, ընթերցողի ուշադրությանն էր ներկայացրել «Դունյա բյուլթենի» կայքէջի «2013-ը Կովկասի համար կդառնա՞ վերափոխման տարի» վերնագրով անստորագիր հոդվածը: Թուրքական կայքէջում դեռեւս հունվարի 30-ին հրապարակված հոդվածը կարծիք էր հայտնում, թե վերջին ամիսներին Վրաստանում տեղի ունեցած քաղաքական զարգացումները մեծացրել են հարավկովկասյան հանրապետություններում ակնկալվող մեծ վերափոխումների ...
Հալէ՜պ, Հալէ՛պ: Զինարձակումները կը շարունակուին: Ռումբերու որոտները ցնցում կը պատճառեն ժողովուրդին, յատկապէս երեխաներուն: Սակայն երբ դուրս կու գաս բնակարանէդ կը տեսնես թէ մայթերը լեցուն են բազմութեամբ: Ինչպէ՞ս փակուած մնան վանդակի մէջ:
Եագուպիէն հիւսիսային Սուրիոյ մէջ հնամէնի գիւղ մըն է հայ ազգաբնակչութեամբ: Գիւղը ունի հայկական զոյգ եկեղեցի եւ հայկական դպրոց, որ կը վայելէ ՀԲԸՄիութեան եւ Հալէպի ազգային առաջնորդարանին օժանդակութիւնը:
Հատորը, որ անցած տարվա կեսերին Ստամբուլից ստացանք, մի նոր «վկայական» է մեզ ծանոթ ու անծանոթ Զահրատ բանաստեղծ-մարդու մասին: Գիրքը որպես խորագիր կրում է իրեն թերեւս ամենաբնորոշ տողերից-մտքերից մեկըՙ «Եկեր եմ կ՛երթամ այսպէս որու ինչ»:
Փետրվարի 17-ին Հայ եկեղեցու Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գ. Գյուլբենկյան» սրահում կայացավ սիրիահայերի օգնության հերթական բարեգործական միջոցառումը: Թբիլիսահայ շնորհալի կատարողներ Նինա Կարապետյան-Գեւորգյանը եւ Հենրիխ Պետրոսյանը հանդես եկան համերգով:
«Օտարալեզու, բայց ոչ օտար հայ ստեղծագործողներ», այսպես էր կոչվում Վիրահայոց թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի «Գալուստ Գյուլբենկյան» սրահում փետրվարի 16-ին կայացած գրական երեկոն, որի նախաձեռնողը եւ կազմակերպիչը Վրաստանի հայ գրողների «Վերնատուն» միությունն էր «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ:
Ամենատարբեր աստիճանի ու կարգի ընտրությունները տարիներ շարունակ թե ի՞նչ ընտրաարդյունքներ են տալիս, մենքՙ ընտրազանգվածներս, լավ գիտենք, սակայն որ սույն ընտրաբառարանն էլ է հենց ծնունդ առել անցած ընտրապայքարների ընտրաքուրաներում, երեւի քչերը գիտեն...
26-ամյա հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը հերթական մենամարտը կանցկացնի ապրիլի 6-ին Չինաստանի Մակաո քաղաքում կայանալիք բռնցքամարտի երեկոյի շրջանակում: Վանեսի մրցակիցը կլինի միջինքաշային կարգում աշխարհի չեմպիոնի տիտղոսի նախկին հավակնորդ, 28-ամյա արգենտինացի Խավիեր Մասիելը: Վերջինս 2011-ի մարտին աշխարհի չեմպիոնի տիտղոսն էր վիճարկել ռուսաստանցի Դմիտրի Պիրոգի հետ:
Մայրաքաղաքի «Միկա» մարզասրահում ավարտվեց ձյուդոյի պատանեկան վարկանիշային մրցաշարը, որը նվիրված էր Հայաստանում մարզաձեւի հիմնադրման 40-ամյակին: Պատանի ձյուդոյիստներն իրենց հարաբերությունները պարզեցին քաշային 6 կարգերում, որոնցում բավականին սուր մրցակցություն ծավալվեց:
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում հաջող են հանդես գալիս Հայաստանը ներկայացնող միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը եւ գրոսմայստեր Սամվել Տեր-Սահակյանը: Կարենը մեկնարկում 3 անընդմեջ հաղթանակ է տոնել ու միանձնյա գլխավորում է աղյուսակը: Նա պարտության է մատնել Ֆիլիպ Մայերին, Դանիել Պուլվետին եւ Ռագհուրամրա Պրասանային: Սամվելն իր հայրենակցին կես միավոր է զիջում: ...
Բրազիլական Սան Պաուլու քաղաքում անցկացված թենիսի մրցաշարում Դավիթ Նալբանդյանը հասավ մինչեւ եզրափակիչ, որտեղ 2-6, 3-6 հաշվով պարտվեց իսպանացի Ռաֆայել Նադալին: Եզրափակիչի ճանապարհին Դավիթը քառորդ եզրափակիչում հաղթել էր իսպանացի Նիկոլաս Ալմագրոյին (7-6, 3-6, 7-6), իսկ կիսաեզրափակիչում առավելության էր հասել իտալացի Սիմոնե Բոլելիի նկատմամբ (6-3, 7-5):
Անթալիայում մարզվող Գյումրու «Շիրակը» ստուգողական խաղում 2-0 հաշվով հաղթեց Չեռնոգորիայի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Եդինստվոյին»: Թիմի կազմում աչքի ընկան լեգեոնականները: Առաջին խաղակեսում հաշիվը բացեց Դամե Դիոպը, ընդմիջումից հետո գլխի հարվածով 2-րդ գոլի հեղինակ դարձավ «Շիրակում» փորձաշրջան անցնող Ջորջ Օդիմբոն:
Թուրքիայի Բելեք քաղաքում ուսումնամարզական հավաքի շրջանակներում Կապանի «Գանձասարը» ստուգողական հերթական հանդիպումներն անցկացրեց, որոնցում կրկին չկարողացավ հաղթել: Առաջին խաղում մրցակիցը Ղազախստանի «Օկժետպեսն» էր: Թեեւ խաղն անցավ կապանցիների զգալի առավելությամբ, սակայն գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Միայն 2 անգամ գնդակը դիպավ դարպասաձողին, մի քանի դրվագներում էլ հաջող խաղաց մրցակցի դարպասապահը:
Կիպրոսում Դիլիջանի «Իմպուլսը» ստուգողական խաղում ոչ-ոքի (1-1) ավարտեց հանդիպումը Սոֆիայի «Լեւսկու» հետ, որը Բուլղարիայի ընթացիկ առաջնությունում ընթանում է 2-րդ տեղում: Արդեն 9-րդ րոպեին Դիեգո Կաստրոյի փոխանցումից հետո առաջնության լավագույն ռմբարկու Նորայր Գյոզալյանը բացեց հաշիվը: 28-րդ րոպեին մրցակիցը վերականգնեց հավասարակշռությունը: Իլիան Յորդանովի հարվածից հետո գնդակը դիպավ «Իմպուլսի» պաշտպան Մաքսիմ Պուզանովին եւ ...
«Բանանցն» էլ Կիպրոսում իր առաջին խաղն անցկացրեց ուսումնամարզական 2-րդ հավաքի ժամանակ: Մեր թիմը մրցեց «Ուֆայի» հետ: Գրանցվեց գոլազուրկ ոչ-ոքի: Մրցավեճին մասնակցեցին «Բանանցում» փորձաշրջան անցնող բրազիլացի 2 ֆուտբոլիստներ, ինչպես նաեւ ուկրաինացի Պավլո Գրիշչենկոն: Վերջինս կարիերան սկսել է Դոնեցկի «Օլիմպիկում», ապա տեղափոխվել է «Մետալուրգ», որի կազմում նորամուտը նշել է «Բանանցի» ներկայիս գլխավոր ...