«Ո՛չ Րաֆֆի, ո՛չ Սերժ, ո՛չ Ռոբերտ, ո՛չ Լեւոն: Այսուհետեւ միայն Հայաստան եւ հաղթանակ»: Ազատության հրապարակում հավաքված բազմությանը, որ բղավում էր «Րաֆֆի, Րաֆֆի», այսպես դիմեց «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը ՙ հայտարարելով, որ այս հավաքով սկիզբ է դրվում Հայաստանի հաղթանակի ճանապարհին: Երկու օր առաջ տեղի ունեցած ասուլիս-հանրահավաքում Րաֆֆի Հովհաննիսյանը ...
Հետադարձ հայացք գցելով Ղարաբաղյան շարժմանն ու Շուշիի ազատագրմանը` Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանը երեկ, «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց, որ Ղարաբաղյան շարժման տարիներին Հայաստանի այդ ժամանակվա ղեկավարությունը` գլխավորությամբ նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի, դեմ էր արցախյան գոյամարտի գործողությունների մեծ մասին: Եվ այն ժամանակվա ղեկավարությունը, ըստ ...
Չեխիայի խորհրդարանում երեկ հայ-չեխական բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի նախաձեռնությամբ սեմինար անցկացվեց ղարաբաղյան հակամարտության 25-ամյակի թեմայով` ուշադրության կենտրոնում ունենալով Սումգայիթը: Սեմինարին հրավիրված էին նաեւ խորհրդարանի Պատգամավորների պալատի (ստորին պալատ) արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամները, ովքեր ստորագրել են Խոջալուի դեպքերի առնչությամբ հակահայ բանաձեւը:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք, որ երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որտեղ քննարկվել է 2013 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ մտած «Եկամտային հարկի մասին» օրենքի այն 13-րդ հոդվածը, համաձայն որի, հարկային գործակալները պարտավոր են յուրաքանչյուր ամսվա համար այդ ամսվան հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ, բացառապես ...
Եվրոմիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ի գիտություն են ընդունել փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքները եւ ողջունել Միջազգային ընտրական դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները:
Նախագահական ընտրությունների նախնական արդյունքների վերաբերյալ ոչ իշխանական հիմնական քաղաքական ուժերի գնահատականներն ուշանում են: Առայժմ հայտարարություն են տարածել Հայ ազգային կոնգրեսն ու ՀՅԴ-ն:
ՎիվաՍել-ՄՏՍ-ն ներկայացնում է Hayphone սմարթֆոնըՙ հիմնված Android օպերացիոն համակարգի վրա: Օգտագործման մեջ դյուրին, ոճային եւ միեւնույն ժամանակ մատչելի այս սմարթֆոնը հատկապես հարմար է նրանց, ովքեր չեն պատկերացնում իրենց կյանքն առանց ինտերնետային շփման:
«Երրորդ հանրապետության պատմությունը սկսվեց ոչ թե այն օրից, երբ մենք ֆորմալ իրավաբանորեն անկախություն ստացանք, այլ 1988-ի փետրվարից, երբ «Ղարաբաղ» կոմիտեի հետ ժողովուրդը ոտքի կանգնեց: Հենց այդ ժամանակ առաջին անգամ արտասանվեց «Մենք չունենք մշտական բարեկամ կամ մշտական թշնամի, մենք ունենք մշտական ազգային շահ» արտահայտությունը, շարժումն է հիշում Հանրային խորհրդի նախագահ, «Ղարաբաղ» ...
Հայաստանի շատ քաղաքացիներ, որոնց համար այս կամ այն պատճառներով անհրաժեշտություն է եղել այցելել Աբխազիա, այդուհետեւ Վրաստանում հայտնվում էին թակարդում` որպես «պետական սահմանը» խախտողներ: «Ազգը» քանիցս ներկայացրել է դեպքեր, երբ ՀՀ քաղաքացիները ձերբակալվել ու անգամ դատապարտվել են Վրաստանում այդ երկրի քրեական օրենսգրքի համապատասխան դրույթը խախտելու հետեւանքով:
Րաֆֆիին ընտողների (եւ ոչ միայն ընտրողների) զգալի մասին եթե հարցնենք, թե ինչ եք մտածում «Ժառանգության» առաջնորդի մասին, ապա առաջինն ինչ ասեն` հետեւյալը կլինիՙ «լավ մարդ»: Թե ո՞րն է «լավ մարդու» դերը քաղաքականության մեջ, պետական ամենաբարձր պաշտոններում ու առհասարակ կարո՞ղ է արդյոք «լավ մարդը» զբաղեցնել այդ պաշտոններն ու մնալ «լավ մարդ», ...
«Ամերիաբանկի» «Սայաթ-Նովա» մասնաճյուղը երեկ բացվեց Սայաթ-Նովա պողոտայում: Բանկի գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանն ասաց, որ այստեղ ներդրվել են ժամանակակից տեխնիկական միջոցներ, եւ ի թիվս բոլոր մասնաճյուղերում մատուցվող ծառայությունների, «Պրեմիում» հաճախորդներին առաջարկվելու են բարձրակարգ ծառայություններ:
Քուրդ մի առաջնորդ վերջերս հրապարակայնորեն ընդունեց, որ իր նախնիները մասնակցել են Հայոց ցեղասպանության գործողություններին, եւ ներողություն խնդրեց դրա համար: Լուրն արծարծվեց հայկական լրատվամիջոցներում եւ արձագանք գտավ նաեւ օտարալեզու միջազգային մամուլում: Առաջին անգամը չէ, որ քուրդ քաղաքական մի գործիչ կամ կուսակցության ներկայացուցիչ նման հայտարարություն է անում: Դա բոլորովին չի նշանակում, որ ...
Շանթ Պողիկեանը չորս տարեկան է: Այս տարի կոկոն դասարան պիտի ըլլար: Ինչ լաւ պիտի ըլլար, զբօսանքին իր ընկերներուն հետ պիտի խաղար, դպրոցի բակին մէջ պիտի վազվզէր, գնդակ պիտի խաղար: Իսկ դասարանին մէջ ի՜նչ խաղալիքներ կայինՙ ձի, թռչուն, սահնակ, ինչե՜ր, ինչե՜ր: Ուսուցչուհին զինք պիտի սիրէր, շաքար պիտի տար:
ՀՀ նախագահական ընտրությունների նկատմամբ չունենալով նախորդ անգամվա շահագրգռությունը, թուրքական զանգվածային լրատվամիջոցները այնուամենայնիվ անտարբեր չէին: Նրանք ընտրություններին մոտենում էին Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տեսանկյունից, պայմանավորելով դրանց բարելավումը Հայոց ցեղասպանության ճանաչման եւ Ղարաբաղյան հիմնահարցում հայկական կողմի զիջումներով:
Գերմանական հեռուստատեսության առաջին, երկրորդ ալիքներըՙ ARD, ZDF-ը, WDR ռադիոն օրվա կարճ լուրերի բաժնում չանդրադարձան Հայաստանի նախագահական ընտրություններին, առավել կարեւորելով, օրինակ, Կիպրոսում կայացած ընտրությունները եւ ԵՄ անդամ այդ երկրում առկա ֆինանսական ճգնաժամը, որ սկիզբ կամ շարունակություն է դնումՙ «պիտի մնա՞լ ԵՄ կազմում» եվրոպական արդի բանավեճին, փոխարենը գերմանական տպագիր մամուլն ու էլեկտրոնային ...
«Գեյթ ավանի ժողովրդականություն վայելող արվեստի գիշերներ» շարքի առաջին ցուցահանդեսը բացվել է հունվարի 13-ին Դուբայի օպերային պատկերասրահում, որտեղ ներկայացվել են տարածաշրջանի արդի եւ ժամանակակից տաղանդավոր արվեստագետներ Նասրոլլահ Աֆժեհեյի, Յուսուֆ Ահմեդի, Ռեզա Դերակշանիի, Մոհամմեդ Էհսայի, Պոլ Կիրակոսյանի, Սաբհան Ադամի եւ Պարվիզ Տանավոլիի ստեղծագործությունները:
Մարտի 4-12-ը «Ճանապարհների խաչմերուկում» խորագրով ցուցահանդես է բացվելու «Սոթբիի» (Լոնդոն) Նյու Բոնդ Սթրիթ հասցեում գտնվող շենքի դահլիճներում, որտեղ ցուցադրվելու է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ժամանակակից արվեստը: Այս մասին տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 19-ի համարը: Ներկայացվելու են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արվեստագետների մոտ 50 ստեղծագործություններ: ...
Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Վենետիկի Մխիթարյան միաբանությունում նախարարության հետ համատեղ վերջերս կազմակերպված գիտաժողովի եւ հնագույն տպագրական սարքերի ցուցահանդեսի ժամանակ որոշվել էր ստեղծել Մխիթարյան միաբանության եւ ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որը շնորհվելու է հայ գրատպության, գրահրատարակչական գործունեության բնագավառում մեծ ավանդ ունեցող անհատներին:
Շարունակվում են Ռամկավար Ազատական կուսակցության տարբեր կառույցների շնորհավորական նամակներն ուղղված նախագահ Սերժ Սարգսյանինՙ վերընտրության առթիվ: Երեկ ստացվեց նաեւ ՌԱԿ կենտրոնական վարչության շնորհավորական ընդարձակ ուղերձըՙ «Բարի երթ մեր նախագահին» վերնագրով, որի ավարտին ասվում է. «Մենք աներկբայօրէն կը վստահինք վերընտրեալ նախագահ պրն. Սերժ Սարգսեանի բուռն հայրենասիրութեան եւ անոր ի գործ դրած ջանադիր ...
Մականախաղի հայկական «Այրուձի» թիմը հաջող ելույթներ է ունեցել Աթենքում կայացած Եվրոպայի ակումբային առաջնության 2-րդ խմբումՙ հռչակվելով փոխչեմպիոն: Մեր մականորդները նախնական փուլում ընդգրկված էին A խմբում, որտեղ գրավեցին 1-ին տեղը: Խմբային մրցաշարի ավարտական խաղում «Այրուձին» 8-3 հաշվով հաղթեց Քութայիսի համանուն թիմին: Մեր թիմից 2-ական գոլի հեղինակ դարձան Արսեն Գեւորգյանը, Էրիկ Ամիրբեկյանը ...
Ֆրանսիական Ռոշֆոր քաղաքում իր գերազանց ելույթներն է շարունակում միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը, որը վստահորեն գլխավորում է աղյուսակը: 5-րդ տուրում Կարենը նոր հաղթանակ տարավՙ պարտության մատնելով վրացի գրոսմայստեր Տոռնիկե Սանիկիձեին: Դա հայ շախմատիստի 5-րդ անընդմեջ հաղթանակն էր: 6-րդ տուրում վիճակահանության քմահաճույքով միմյանց հետ մրցեցին Կարեն Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը: Ինչպես սպասվում ...
Թեհրանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ ոչ հիմնական կազմով: Հակառակ դրան, մեր ըմբիշները վատ հանդես չեկանՙ 10 հավաքականների մրցավեճում զբաղեցնելով 4-րդ տեղը:
Ավստրիայի Շլադմինգ քաղաքում կայացած լեռնադահուկային սպորտի աշխարհի առաջնությունում անհաջող ելույթներ ունեցան հայ լեռնադահուկորդները, որոնց մեծ մասը նույնիսկ վերջնագիծ չհասավ:
Շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած բրիտանացի 2 հեծանվորդներՙ Փիթեր Ռութն ու Մերի Թոմփսոնը Թաիլանդում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել: Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը զոհվածների ընտանիքներին իր օգնությունն է առաջարկել հեծանվորդների դին հայրենիք հասցնելու հարցում:
Լեհաստանի «Լոձի» եւ ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Մոսկվայի «Սպարտակում»: Նա երեկ Անթալիայում միացել է «Սպարտակի» երիտասարդական թիմին:
Անթալիայում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի չեմպիոն «Ուլիսը» խայտառակ պարտություն կրեց Գրոդնոյի «Նեմանից»ՙ 7 անպատասխան գնդակ ընդունելով սեփական դարպասը: Արդեն 3-րդ րոպեին Սավոստյանովը բացեց հաշիվը: Մինչեւ ընդմիջում Դենիսեւիչն ու Սավիցկին հաշիվը դարձրին 3-0: 2-րդ խաղակեսում բելառուս ֆուտբոլիստները եւս 4 անգամ գրավեցին «Ուլիսի» դարպասը: Աչքի ընկան Բոմբելը, Լեւիցկին, Գոսպոդարն ու Սավոստյանովը: