«ՀԱԿՈԲ ՄԵՂԱՊԱՐՏ» ՄԵԴԱԼ` «ԶԱՆԳԱԿ-97» ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՍՈԿՐԱՏ ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայ գրատպության 500-ամյակի միջոցառումների շրջանակում Վենետիկի Մխիթարյան միաբանությունում նախարարության հետ համատեղ վերջերս կազմակերպված գիտաժողովի եւ հնագույն տպագրական սարքերի ցուցահանդեսի ժամանակ որոշվել էր ստեղծել Մխիթարյան միաբանության եւ ՀՀ սփյուռքի նախարարության «Հակոբ Մեղապարտ» մեդալը, որը շնորհվելու է հայ գրատպության, գրահրատարակչական գործունեության բնագավառում մեծ ավանդ ունեցող անհատներին: Հայ գրահրատարակչության զարգացման, գիտակրթական գործունեության, դասագրքերի ստեղծման գործում մեծ ավանդի համար ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը «Հակոբ Մեղապարտ» մեդալով է պարգեւատրել «Տաթեւ գիտակրթական համալիրի» տնօրեն, «Զանգակ-97» հրատարակչության տնօրեն Սոկրատ Մկրտչյանին: |