ԱՂՎԱՆ ՊԱՊԻԿՅԱՆԸ ՄԻԱՑԵԼ Է ՍՊԱՐՏԱԿՑԻՆԵՐԻՆ Լեհաստանի «Լոձի» եւ ՀՀ երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը մինչեւ մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա Մոսկվայի «Սպարտակում»: Նա երեկ Անթալիայում միացել է «Սպարտակի» երիտասարդական թիմին: Չի բացառվում, որ Պապիկյանի ավագ եղբայրն էլՙ Վլադիմիրը եւս միանա «Սպարտակին»: Փետրվարի 25-ին նա Մոսկվայում բուժզննում կանցնի: Եթե ամեն ինչ բարեհաջող լինի, ապա Վլադիմիրն էլ կտեղափոխվի «Սպարտակ»: Պապիկյանների տեղափոխությամբ զբաղվում է Յուրա Մովսիսյանի գործակալը: |