RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 23:56:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1218, Տպվել է` 72, Ուղարկվել է էլ.փոստով` 65

ԵՄ-Ը ԵՎ ԱՄՆ-Ը` ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԴԻՏՈՐԴՆԵՐԻ ՆԱԽՆԱԿԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԻՆ ԱՋԱԿԻՑ

Վ. Պ.

Եվրոմիության արտաքին քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնն ու ԵՄ ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ի գիտություն են ընդունել փետրվարի 18-ի ընտրությունների նախնական արդյունքները եւ ողջունել Միջազգային ընտրական դիտորդական առաքելության նախնական եզրակացությունները:

Երեկ պաշտոնապես հրապարակված համատեղ հայտարարությամբ եվրոպական պաշտոնյաները ողջունել են Հայաստանի իշխանությունների գործադրած ջանքերի առաջընթացը` նախագահի ընտրությունները միջազգային ստանդարտներին համապատասխան անցկացնելու ուղղությամբ, հատկապես ընտրական գործընթացի կատարելագործված վարչարարությունը, թեկնածուների համար քարոզարշավն ազատորեն անցկացնելու հնարավորությունների եւ ընտրացուցակների ավելի բարձր որակի ապահովումը:

Միեւնույն ժամանակ, Եվրոմիությունը ակնկալում է որոշ ցցուն մտահոգությունների հարցում հետեւողական լինելու մոտեցում, որը պետք է վերաբերի ծառայողների կողմնակալ դրսեւորումներին, վարչական ռեսուրսի օգտագործման մասին հայտարարություններին, քարոզարշավի ֆինանսավորման հայտարարությունների ոչ հստակ մեկնաբանություններին եւ այլն:

Միջազգային դիտորդների նախնական գնահատականների առնչությամբ աջակցություն է հայտնվել նաեւ Միացյալ Նահանգների անունից, մասնավորապես` ի դեմս ԱՄՆ պետքարտուղարության մամուլի խոսնակ Վիկտորիա Նյուլանդի: Վերջինս փետրվարի 19-ի հերթական ճեպազրույցում, պատասխանելով հայաստանյան ընտրությունների մասին հարցին, նշել է, որ ԱՄՆ-ը աջակցում է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի նախնական եզրակացություններին առ այն, որ ընտրություններն ընդհանուր առմամբ լավ էին կազմակերպված եւ բնութագրվել են հիմնարար ազատությունների` ներառյալ հավաքների եւ խոսքի ազատության հանդեպ հարգանքով: Դրա հետ մեկտեղ Նյուլանդը նշել է միջազգային դիտորդների այն մտահոգությունները, որոնք կապված են վարչական ռեսուրսի օգտագործման, որոշ կողմնակալության եւ այլ խախտումների հետ, ընդ որում` դրանք կարիք ունեն հետաքննության:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ