RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 23:56:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 2370, Տպվել է` 97, Ուղարկվել է էլ.փոստով` 93

ՀԱՅ ԸՄԲԻՇՆԵՐԻՆ ՉՀԱՋՈՂՎԵՑ ԲՐՈՆԶԵ ՄԵԴԱԼ ՆՎԱՃԵԼ

Թեհրանում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանի հավաքականը հանդես եկավ ոչ հիմնական կազմով: Հակառակ դրան, մեր ըմբիշները վատ հանդես չեկանՙ 10 հավաքականների մրցավեճում զբաղեցնելով 4-րդ տեղը:

Նախնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված էր A խմբում, որտեղ մրցակիցներն էին Ռուսաստանի, Կորեայի, Բելառուսի եւ Բուլղարիայի ըմբիշները: Մեր հավաքականը մեկնարկում հանդիպեց մրցաշարի հաղթողի գլխավոր հավակնորդներից մեկիՙ ռուսների հետ: Միայն քաշային 2 կարգերում հայ ըմբիշներին հաջողվեց հաղթել: Մինչեւ 60 կգ քաշային կարգում Ալեքսան Միքայելյանը պարտության մատնեց Ռուստամ Խուչբարովին, իսկ Սարգիս Տոնոյանը (96 կգ) առավելության հասավ Մուսա Եվլոեւի նկատմամբ: Մեր մյուս 5 ըմբիշներըՙ Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Տիգրան Թորոսյանը (66 կգ), Վարշամ Բորանյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ) եւ գերծանր քաշային Վաչիկ Եղիազարյանը պարտվեցին մրցակիցներին:

2-րդ մրցախաղում հայ ըմբիշները բացահայտ առավելությամբ հաղթեցին բուլղարացիներին: 7 գոտեմարտերում էլ հաղթանակ տարան մրցագորգ դուրս եկած Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Տիգրան Թորոսյանը (66 կգ), Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ), Հրաչ Հովհաննիսյանը (84 կգ), Սարգիս Տոնոյանը (96 կգ) եւ գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը:

Հայաստանի հավաքականը հաջող մրցելույթներ ունեցավ նաեւ հաջորդ 2 հանդիպումներումՙ միեւնույն 5-2 հաշվով պարտության մատնելով Կորեայի եւ Բելառուսի հավաքականներին: Հարություն Հովհաննիսյանը (55 կգ), Ալեքսան Միքայելյանը (60 կգ), Հրաչ Հովհաննիսյանն (84 կգ) ու Սարգիս Տոնոյանը (96 կգ) 2 հանդիպումներում էլ հաղթեցին մրցակիցներին: Կորեացիների հետ մրցավեճում հաղթեց նաեւ գերծանրքաշային Վաչիկ Եղիազարյանը, իսկ բելառուսների հետ գոտեմարտում մրցակցին պարտության մատնեց նաեւ Ռաֆիկ Մանուկյանը (74 կգ): Հայաստանի հավաքականը խմբում գրավեց 2-րդ տեղը եւ իրավունք ստացավ 3-րդ տեղի համար մրցավեճում բրոնզե մեդալները վիճարկելու Թուրքիայի ըմբիշների հետ:

Ցավոք, մեր ըմբիշներին չհաջողվեց մրցանակակիր դառնալ: Թուրքերի հետ մրցավեճում հայ ըմբիշներից միայն Ալեքսան Միքայելյանը (60 կգ) հաղթանակ տոնեց: Մյուս 6 գոտեմարտերում մեր հավաքականի անդամները զիջեցին թուրքերին:

Մրցաշարի հաղթող դարձավ Ռուսաստանի հավաքականը, որը եզրափակիչում 5-2 հաշվով պարտության մատնեց Իրանի ընտրանուն:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ