ՇՈՒՐՋԵՐԿՐՅԱ ՃԱՆԱՊԱՐՀՈՐԴՈՒԹՅՈՒՆԸ ՏԽՈՒՐ ԱՎԱՐՏ ՈՒՆԵՑԱՎ Շուրջերկրյա ճանապարհորդության մեկնած բրիտանացի 2 հեծանվորդներՙ Փիթեր Ռութն ու Մերի Թոմփսոնը Թաիլանդում ճանապարհատրանսպորտային պատահարի զոհ են դարձել: Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունը զոհվածների ընտանիքներին իր օգնությունն է առաջարկել հեծանվորդների դին հայրենիք հասցնելու հարցում: Ռութն ու Թոմփսոնը շուրջերկրյա ճանապարհորդությունը սկսել էին 2011-ի հուլիսին Բրիտանիայից: Մինչեւ օրս նրանք հեծանվով շրջագայել էին աշխարհի 22 երկրներում: |