RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#021, 2013-02-19 > #022, 2013-02-20 > #023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013



Տեղադրվել է` 2013-02-20 23:56:18 (GMT +04:00)


Ընթերցված է` 1362, Տպվել է` 68, Ուղարկվել է էլ.փոստով` 59

ՀԱՅԿԱԿԱՆ ԱՐՎԵՍՏԸ «ՍՈԹԲԻԻ» ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

Հ. Ծ.

Մարտի 4-12-ը «Ճանապարհների խաչմերուկում» խորագրով ցուցահանդես է բացվելու «Սոթբիի» (Լոնդոն) Նյու Բոնդ Սթրիթ հասցեում գտնվող շենքի դահլիճներում, որտեղ ցուցադրվելու է Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ժամանակակից արվեստը: Այս մասին տեղեկացնում է «Արմինյն միրոր-սփեքթեյթր» շաբաթաթերթի հունվարի 19-ի համարը: Ներկայացվելու են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի արվեստագետների մոտ 50 ստեղծագործություններ: Ուշադրության կենտրոնում են լինելու հիմնականում դիսիդենտ եւ սոցիալիստական ռեալիզմի ներկայացուցիչների գործերըՙ սկսած անցյալ դարի 60-ական թվականներից մինչեւ մեր օրերը:

«Կովկասյան եւ Կենտրոնական Ասիայի երկրները արագ տեմպերով առաջ են գնում: Տարածաշրջանը չափազանց հետաքրքրական է եւ հարուստ պատմություն ու մշակույթ ունի: Այնտեղ կան աչքի ընկնող, յուրահատուկ արվեստագետներ», նշել է այս առթիվ «Սոթբիի» ռուսական արվեստի բաժնի վարիչ Ջո Վիկերին:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #23, 21-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ