Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին կոչ է արելՙ զերծ մնալ արկածախնդրությունից նաեւ ադրբեջանցի զինվորների կյանքի համար: Օհանյանը նաեւ կոչ է արելՙ թուլացնել լարվածությունը երկուստեք զոհերից խուսափելու համար:
Րաֆֆի Հովհաննիսյանին երեկ բավական ստվար բազմություն էր սպասում Ազատության հրապարակում` վերջապես պարզելու, թե ի՞նչ է խոսվել նախագահ Սարգսյանի եւ նրա հանդիպման ընթացքում: Եվ, առհասարակ, ի՞նչ քայլեր է առաջարկում նա վերջապես իր ընտրողին: Հանրահավաքի էմոցիոնալ եւ ռոմանտիկ շեշտադրումները մի կողմ թողնելով` միանգամից փոխանցենք տեղեկատվական մասը: Պատասխանելով նրա կողմնակիցների կողմից հաճախ հնչող ...
«Կյանքի ողբերգական կորուստները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմում հիշեցնում են մեզ, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում ունենալ չի կարող», ադրբեջանական ANS հեռուստաընկերության թղթակցի` «Խոջալուի ցեղասպանության զոհերի հիշատակը հարգելու» մասին հարցին այսպես է պատասխանել ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Վիկտորիա Նյուլանդը:
Եվրոպական լրատվամիջոցները Վատիկանից մեկնաբանություններ են ակնկալում La Repubblica թերթի այն հրապարակման կապակցությամբ, ըստ որի Հռոմի պապ Բենեդիկտոս 16-րդը գահից հրաժարվել է արվամոլական սկանդալի պատճառով: Թերթի հաղորդումների համաձայն, Վատիկանում բացահայտվել է արվամոլ բարձրաստիճան հոգեւորականների ցանց: Ոմանք նաեւ մեղադրվում են Վատիկանի ունեցվածքի հափշտակման մեջ:
Արդեն երրորդ օրն էՙ բանավեճ է ծավալվել Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադեւոսյանի եւ «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանի միջեւ: «Ազգ»-ն այդ հեռակա, ասուլիսային բանավեճին անդրադարձել է նախորդ համարներում: Հիշեցնենք, որ Արցախյան ազատամարտի 25-ամյակին Կոմանդոսը հայտարարել էր, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը դեմ է եղել տարածքներ ազատագրելուն, նա ընդամենը փորձում էր ...
ՊՐԱՀԱ - Չեխական «Լիդովե Նովինի» թերթն իր այսօրվա համարում այսպիսի վերնագրով հոդվածաշարի տակ անդրադարձել է Խոջալուի ողբերգության 21-ամյակին եւ մի քանի հոդվածներով անդրադարձել թեմայինՙ ներկայացնելով չեխ, հայ եւ ադրբեջանական տեսակետները: Այս թղթածրարը կազմել է պատերազմական գոտիներում աշխատանքի մեծ փորձ ունեցող, լրագրող Պետրա Պրոխազկովան , որը զրուցել է ...
Վերջերս Մոսկվայի սեւծովյան-կասպյան տարածաշրջանի քաղաքական եւ սոցիալական հետազոտությունների ինստիտուտը (ՍԿՏՔՍՀԻ)ՙ «Կովկասյան հետազոտություններ» շարքով հրատարակել է պ.գ.թ. Թամարա Վարդանյանի «Ադրբեջանցիներ. Մի անավարտ էթնիկ նախագծի պատմություն (պատմա-ազգաբանական ակնարկ)» (Азербайджанцы: История одного незавершенного этнопроекта (историко-этнологический очерк) խորագրով մենագրությունը, որտեղ խորքային ուսումնասիրության են ենթարկված ադրբեջանցիների էթնիկ ծագմանն ու ինքնությանն առնչվող խնդիրները: Աշխատության գիտական խմբագիրն ...
Հայաստանում նախագահական ընտրություններից հետո մի տեսակ ավանդույթ է դարձել, որ պարտված թեկնածուն հայտարարում է իր հաղթանակի մասին: Ընդ որում, հետաքրքրական է, որ ե՛ւ 2008-ին, ե՛ւ հիմա, պարտված թեկնածուները խոսում են նույն` 80 տոկոս ձայն ստանալու մասին: Եվ որ ամենակարեւորն է, այս ամենն ուղեկցվում է ժողովրդի անունից խոսելով, նրանով հիանալով` բնականաբար, ...
Իրականում մեր երկիրը, անկախ նրանից, որ «80 տոկոս» հավաքած նախագահի թեկնածուն էլի Ազատության հրապարակում է, ոչ թե Բաղրամյան 26-ում, փոխվել է: Օրինակՙ հինգ տարի առաջ անհնարին էր, որ «հաղթած թեկնածուն», թեկուզ «հարյուրհազարավոր» հանրահավաքավորների գլուխն անցած, կտրի անցնի Ազատության հրապարակ-Բաղրամյան 26 ճանապարհն ու հանդիպի գործող նախագահի հետ, տեղի ունենա ձեռքսեղմում, նախկին ...
Թե ինչպես անցան ընտրությունները, ակնհայտ է բոլորին: Ինչպես ասում են միջազգային դիտորդներըՙ դրանք մեկ քայլ առաջ էին: Մինչդեռ իրական ժողովրդավարությունը մեզանից դեռ շատ հեռու է: Ընտրությունների արդյունքները անցած հինգ տարիներին իշխանությունների վարած քաղաքականության գնահատականն էին: Ասել, թե երկրորդ տեղը զբաղեցրած գործիչը եթե հավաքում է քվեների 40 տոկոսը, դա ՀՀ-ում ժողովրդավարության ...
Դեռեւս քաղաքական կուլտուրա, բանավիճելու մշակույթ չունեցող մեր քաղաքական գործիչները, կամ, ավելի ճիշտ, քաղաքական գործիչ ներկայացողներն աչքի ընկնելու համար հաճախ են դիմում վիրավորական արտահայտությունների, վիրավորում, ասենք, հակառակ թեւի քաղաքական գործչին, նրա գաղափարները: Արեւմուտքում անհամաձայնությունն արտահայտում են ոչ թե վիրավորելով, այլ քննադատելով այս կամ քաղաքական գործչի ելույթը, ծրագիրը կամ գործունեությունը, մեզ մոտ ...
Կարգավորման ինչ առաջարկություններ էլ արվեն, որքան էլ դիվանագետները «գլուխ կոտրեն», ԼՂ խնդրով բանակցությունների հաջողությունը կախված է եւ կախված է լինելու կողմերի հանրային տրամադրվածությունից: Իսկ այն ձեւավորվում է նաեւ տեղեկատվական քաղաքականությամբ: «Շփման գիծ», «զինադադարի գոտի» եւ նման` փոքր-ինչ դրական զգացողություններ սերմանող ձեւակերպումների փոխարեն Ադրբեջանում համառորեն գրում են «ռազմաճակատի գիծ», «մերձճակատային գոտի» ...
Փետրվարի 19-21-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Գերագույն հոգեւոր խորհրդի ժողով ընդլայնված կազմով: Ժողովի սկզբում Վեհափառ Հայրապետն իր օրհնությունն ու գնահատանքը բերեց ԳՀԽ անդամներին` իրենց օգտակար ծառայության համար:
Սիրիայում ծավալված պատերազմական գործողությունների պատճառով սիրահայերից շատերն ապաստան փնտրեցին Մայր հայրենիքում` արժանանալով Հայաստանի կառավարության ընդունելությանն ու հոգածությանը: Նրանցից մեկն էլ բժիշկ-սրտաբան Ջորջ Բարսեղյանն է: Բժիշկն ընտանիքով Հայաստան էր եկել հունիսին` հանգստանալու: Սակայն Սիրիայում իրավիճակը գնալով թեժանում էր, եւ ընտանիքը որոշում է հաստատվել Հայաստանում: Սրտաբանը նախապես գիտեր, որ Հայաստանում դժվարությունների է ...
Երգիչ Արթուր Իսպիրյանը թողարկել է նոր խտասալիկ, որը կոչվում է «Ժամանակին Երեւանում»: Այն բաղկացած է 11 երգերից, եւ Մարտին Վարդազարյանի ու Երվանդ Երզնկյանի համատեղ համագործակցության արդյունքն է:
Լիլիթ... Անուն, որն իսպանացիների շուրթերին հնչում է որպես իսպանագիտության չափանիշ: Անուն, որն արդեն շուրջ հինգ ամիս է, ինչ հեռուստացույցին է գամել իսպանահայությանըՙ այդ անվանը հավատարիմ երկրպագուներին:
Հանրապետության եւ գրական ու լրագրական եւ գեղանկարչական ասպարեզում Ցոլակ Կանթեղը (Ղանդիլյան) ճանաչված անուն է, ու պատահական չէ, որ երեկ Ավետիք Իսահակյանի անվան քաղաքային կենտրոնական գրադարանում գրականության եւ արվեստի շատ գործիչներ էին հավաքվելՙ ըմբոշխնելու նրա գեղարվեստական աշխարհը:
Ֆրանսիական Ռոշֆորում անցկացվող շախմատի փառատոնի շրջանակներում կայացավ կայծակնային մրցախաղ, որում հիանալի հանդես եկավ միջազգային վարպետ Կարեն Գրիգորյանը: Հայ շախմատիստը 11 հանդիպումներում վաստակեց 9,5 միավոր եւ արժանացավ գլխավոր մրցանակին:
Ֆուտբոլի Հայաստանի առաջին խմբում հանդես եկող «Ալաշկերտն» Անթալիայում ստուգողական հերթական խաղում 2-0 հաշվով հաղթեց ամերիկյան «Վիլմինգտոն Համերհեդսին», որը մասնակցում է ԱՄՆ-ի ֆուտբոլի 2-րդ խմբի առաջնությանը: Գոլերի հեղինակներ են դարձել Հովհաննես Մնացականյանն ու Միհրան Մանասյանը:
Կիպրոսում «Միկան» ստուգողական 3-րդ խաղն անցկացրեց Ռուսաստանի 1-ին խումբը ներկայացնող Նալչիկի «Սպարտակի» հետ: Գրանցվեց ոչ-ոքիՙ 1-1: «Միկան» հաշիվը բացեց 70-րդ րոպեին, երբ տուգանայինի խաղարկումից հետո Գեւորգ Պողոսյանը գլխի հարվածով գրավեց դարպասը: Սակայն հաղթական հաշիվն ընդամենը 6 րոպե պահպանվեց: Իգոր Կորոնովը խոցեց Արմեն Խաչատրյանի պաշտպանած դարպասը:
Նախապատրաստական շրջանում անհաջող է հանդես գալիս Կապանի «Գանձասարը», որը Թուրքիայում հերթական պարտությունը կրեց: Սեւադա Արզումանյանի սաները 1-2 հաշվով զիջեցին Ղազախստանի առաջնության արծաթե մրցանակակիր «Իրտիշին»:
Դիլիջանի «Իմպուլսը» Կիպրոսում հերթական ստուգողական խաղում ուժերը չափեց Լեհաստանի 2-րդ խմբի առաջնությունում հանդես եկող «Դրուտեքս Բիտովիայի» հետ: Գոլառատ հանդիպումը 3-2 հաշվով շահեց լեհական ակումբը:
Հայաստանցի շախմատիստներ Սարգիս Մանուկյանն ու Արմինե Բաբայանը հաջող են մեկնարկել Իրանի Մաշհադ քաղաքում անցկացվող շախմատի մրցաշարում: 4 տուրից հետո նրանք վաստակած 3,5 միավորով առաջատարների շարքում են:
Դավիթ Նալբանդյանին չհաջողվեց հաղթահարել Բուենոս Այրեսի թենիսի մրցաշարի 2-րդ փուլը: Իսպանացի Դավիթ Ֆեռերը հաղթեց 3 խաղափուլում (2-6, 6-4, 6-0): Քառորդ եզրափակիչում Ֆեռերը կմրցի իտալացի Ֆաբիո Ֆոնինիի հետ, որը պայքարից դուրս էր մղել արգենտինացի Մարկո Տրունխելիտիին (7-5, 6-2):
Ռումինիայի Բրաշով քաղաքում ընթացող Եվրոպայի ձմեռային օլիմպիական պատանեկան 11-րդ խաղերում Հայաստանը ներկայացրած 3 մարզիկներն էլ շատ համեստ արդյունքներ ցույց տվեցին: