RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#023, 2013-02-21 > #024, 2013-02-22 > #025, 2013-02-23 > #026, 2013-02-26 > #027, 2013-02-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013



Տեղադրվել է` 2013-02-23 00:17:10 (GMT +04:00)


Ընթերցված է` 2784, Տպվել է` 99, Ուղարկվել է էլ.փոստով` 95

ԼԱՐՎԱԾ ՎԻՃԱԿ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ

Հ. Հ.

Նախարար Օհանյանը կոչ է արել Աբիեւինՙ երկուստեք զոհերից խուսափելու համար թուլացնել լարվածությունը

Բրյուսելումՙ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում կայացած հանդիպմանը ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւին կոչ է արելՙ զերծ մնալ արկածախնդրությունից նաեւ ադրբեջանցի զինվորների կյանքի համար: Օհանյանը նաեւ կոչ է արելՙ թուլացնել լարվածությունը երկուստեք զոհերից խուսափելու համար:

Թեպետ նախարարը հաճախ է նման կոչով հանդես գալիս, սակայն այս հայտարարության պատճառն այն է, որ վերջին օրերին սահմանում լարվածությունը կրկնապատկվել է, հակառակորդը գրեթե ամեն օր ոչ միայն խախտում է հրադադարը, այլեւ կրակ բացում խաղաղ բնակչության վրա:

Փետրվարի 20-ի երեկոյան ժամը վեցից մինչեւ կեսգիշեր հակառակորդը տարբեր զինատեսակներով կրկին գնդակոծել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեպար եւ Մովսես գյուղերը: Հակառակորդը դադարեցրել է կրակը միայն հայկական կողմի պատասխանից հետո:

«Առայժմ կենդանի ենք մնացել, նշանակում էՙ լավ ենք», «Ազգ»-ի հետ հեռախոսազրույցում ասաց Այգեպարի գյուղապետ Անդրանիկ Այդինյանը ՙ հավելելով, որ գյուղացիներից շատերի վախը դեռ չի անցել, «սակայն դուխները տեղն է»:

«Գյուղը հերթական անգամ հակառակորդի գնդակոծությանն է ենթարկվել, շատերը նկուղում էին թաքնվել, շատ տների պատերն ու տանիքներն են վնասվել: Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին հակառակորդի կրակոցից գյուղացիներից մեկը հողամասում գործ անելիս վիրավորվել էր: Իսկ փետրվարի 13-ին կրկին Տավուշի մարզում հակառակորդի կրակից վիրավորվել էր 22-ամյա պայմանագրային զինծառայող Գեւորգ Մելիքբեկյանը:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #25, 23-02-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ

ՄԵԿ ՏԱՐԻ ԱՌԱՋ