Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը երեկ հրապարակեց փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների վերջնական արդյունքները` կազմելով ամփոփիչ արձանագրություն: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նիստից հետո այդ արձանագրության հիման վրա Հայաստանի Հանրապետության նախագահի ընտրություններում հաղթող ճանաչեց գործող նախագահ, ՀՀԿ-ից նախագահի թեկնածու առաջադրված Սերժ Ազատի Սարգսյանին եւ ներկայացրեց վերջնական արդյունքների թվերը. ...
Վերընտրվելու առթիվ Հայաստանի նախագահին շնորհավորական ուղերձ է հղել Եվրոպական հանձնաժողովի նախագահ Մանուել Բարոզուն` նշելով, թե Եվրոպական հանձնաժողովը ակնկալում է ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը. «Ես ողջունում եմ ընտրությունների բարելավված անցկացումը եւ ժողովրդավարական գործընթացը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու ջանքերում հավելյալ առաջընթացը: Քաջալերում եմ Ձեզ համընդգրկուն եւ թափանցիկ կերպով անդրադառնալ մնացյալ հարցերին, որոնք ...
Պաշտպանության նախարարության քննչական ծառայության փոխանցմամբՙ բանակի պարենային պահեստում կատարված ստուգումներով գոմեշի մսի հայտնաբերման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրյալների թիվը արդեն հասել է չորսի: Կալանավորվել են զորամասի հրամանատարի նյութատեխնիկական ապահովման գծով տեղակալն ու նույն զորամասի պարենային բազայի պետը: Պաշտպանության նախարարությունից նաեւ տեղեկացնում են, որ նույն զորամասի պարենային պահեստարանի պետի նկատմամբ ...
Փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրություններին, համաձայն ԿԸՀ տվյալների, տասնչորս քաղաքում «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հաղթանակ է տարել գործող նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ: Ընտրություններից հետո Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանը հայտարարեց, որ ինքը վատ է աշխատել, քանի որ հինգ տարվա ընթացքում Շիրակի մարզում կառավարությունը 250 միլիոն դրամի ներդրում ...
Չգիտենք` ո՞վ է առաջինն ասել «ընդդիմափոխություն» բառը, սակայն դա ամենից ճշգրիտ է արտացոլում այն, ինչ տեղի ունեցավ այս նախագահական ընտրությունների հետեւանքով: Ակնհայտ է, որ խորհրդարանական ընտրություններից 1 շաբաթ առաջ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածում բոլորովին այլ քարտեզ էր առկա, իսկ այժմ, նախագահական ընտրություններից 1 շաբաթ հետո հետո բոլորովին այլ պատկեր ունենք: ...
Փետրվարի 22-ին նախագահական Բելվյու դղյակում 200 լրագրողների ու դեսպանների առջեւ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուքն արտասանեց իրՙ Եվրոպայի մասին առաջին`40 րոպեանոց սպասված ճառը։ Եվրոպական գաղափարների հեռանկարներիմասին նրա ծավալուն անկեղծ ելույթը, որ զերծ չէր քննադական, առավել ինքնաքննադատական երանգից, ընդգծված հանգիստ տոնայնությամբ արտասանվեց, նախագահը միաժամանակ բաց արեց «Բելվյու ֆորում» բանավեճի հարթակը, ինչը հուշում ...
Հանրապետության ողջ տարածքում շրջող «սիրո պայքարից» առաջացած «բարեւի հեղափոխության» շրջանակներում, մայրաքաղաքի մի շարք բուհերի ուսանողներ երեկ դասադուլ հայտարարեցին: Նախագահի անցած ընտրություններում, ըստ պաշտոնական նախնական տվյալների, երկրորդ տեղ զբաղեցրած Րաֆֆի Հովհաննիսյանը որոշ ժամանակով այցելել էր երիտասարդներին ու ասել. «Դուք շարունակեք ձեր հավաքը, իսկ ես պետք է գնամ...»: Հավաքը շարունակվել էր, իսկ ...
Նախագահական ընտրությունների վերաբերյալ երեկ ԲՀԿ-ի տարածած հայտարարությունը մի շարք հետաքրքրական պահեր է պարունակում: Նշվում է, թե հետընտրական զարգացումները վկայում են, որ մեր երկրում առկա է ընտրական համակարգի նկատմամբ հասարակական անվստահության մթնոլորտ, իսկ իշխանության տարբեր օղակների կողմից քաղաքացու արժանապատվության ոտնահարմանՙ սովորական դարձած գործելաոճը օրավուր մեծացնում է հանրային դժգոհությունը: Ապա վերահաստատելով խորհրդարանական ...
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ երեկ տեղի ունեցած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է յուրաքանչյուր հինգշաբթի վարչական շրջանների ղեկավարների կողմից կազմակերպվող ընդունելության օրերին բնակիչների հարցերի, առաջարկությունների ու խնդիրներին տրվող պատասխանների եւ լուծումների վերաբերյալ դիտարկում անցկացնել:
«Ես այնքան համեստ ու հպարտ եմ, որ ՀՀ քաղաքացին հավատաց ինձ: Կարեւոր չէ, որ երկու ամիս առաջ չէր հավատում, կարեւորն այն է, որ երկու ամիս անց բոլորն են հավատում: Սա համազգային, համապետական շարժում է, սա «Ժառանգության» եւ Հանրապետականի մենամարտը չէ, սա Րաֆֆու պայքարը չէ», երեկ «Նոյյան տապան» ակումբում հայտարարեց «Ժառանգության» ...
Դեռեւս փետրվարի 9-ին, անդրադառնալով ՀՀ նախագահական ընտրությունների թուրքական արձագանքներին, նշել էինք, որ Թուրքիան այն հետաքրքրությունը չունի, ինչ նախորդ ընտրություններում էր, սակայն անտարբեր չէ արդյունքների հանդեպ:
Լոս Անջելեսում երեկ ավարտվել է Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» մրցանակների շնորհման հանդիսավոր արարողությունը: Գլխավոր պարգեւինՙ «Տարվա ֆիլմ» մրցանակին արժանացել է Բեն Աֆլեկի «Արգո» գործողությունը» ֆիլմը, որը մեկուկես ամիս առաջ ստացել էր «Ոսկե գլոբուս»:
Ֆրանսիայի Ռոշֆոր քաղաքում վերջնագիծը հատեց շախմատի միջազգային մրցաշարը: Ավարտական տուրից առաջ Հայաստանը ներկայացնող Կարեն Գրիգորյանն ու Սամվել Տեր-Սահակյանը հավակնում էին գլխավոր մրցանակին: Նրանք ընդամենը կես միավոր էին զիջում մրցաշարի միանձնյա առաջատար, վրացի գրոսմայստեր Դավիթ Ջոջուային: Վերջինիս հետ 9-րդ տուրում սեւերով մրցում էր Սամվել Տեր-Սահակյանը: Հայ շախմատիստին չհաջողվեց հաղթանակ տոնել: Գրանցվեց ...
Հայաստանի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Աղվան Պապիկյանը գոլով նշեց նորամուտը «Սպարտակի» երիտասարդական թիմի կազմում: Անթալիայում մասնակցելով նորվեգական «Լիլեստրեմի» երիտասարդական թիմի հետ կայացած ստուգողական հանդիպմանը, Աղվանն արդեն 8-րդ րոպեին բացեց հաշիվը: «Սպարտակը» խաղը շահեց 3-0 հաշվով:
Հայկական ֆուտբոլի լավագույն ներկայացուցիչներից մեկիՙ Խորեն Հովհաննիսյանի որդինՙ Ժորան, հանդես կգա Տաշքենդի «Պախտակորում» 10 համարի մարզաշապիկով: Հատկանշական է, որ 1990-ին այդ թիմում հանդես է եկել Խորեն Հովհաննիսյանը, որը ոտքի ծանր վնասվածքի պատճառով ստիպված էր վերադառնալ Հայաստան:
Բալկանյան լիգային մասնակցելու համար Ստամբուլ մեկնելիս Թուրքիայի Սամսուն քաղաքի մոտակայքում շրջվել էր Հայաստանի թեթեւ ատլետիկայի հավաքականին տեղափոխող ավտոբուսը: Սկզբնական շրջանում լուրեր էին տարածվել, թե իբր վթարի հետեւանքով հայ մարզիկներից շատերը մարմնական լուրջ վնասվածքներ են ստացել ու տեղափոխվել են հիվանդանոց: Բարեբախտաբար, այդ լուրերը իրականությանը չեն համապատասխանում:
Կիսաթեթեւքաշային կարգում հանդես եկող ամերիկաբնակ Արտ (Արտյոմ) Հովհաննիսյանը պրոֆեսիոնալ ռինգում առաջին պարտությունը կրեց: ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Կաբազոն քաղաքում նա մենամարտել է ամերիկացի Ալեխանդրո Պերեսի հետ: 10-ռաունդանոց բավականին հետաքրքրական մենամարտում հայ բռնցքամարտիկը մրցակցին զիջել է միավորներով (93-96, 93-96, 94-95):
Անթալիայում ուսումնամարզական հավաքը հաղթանակով ավարտեց «Ալաշկերտը», որը ստուգողական վերջին խաղում 2-1 հաշվով պարտության մատնեց Հարավաֆրիկյան Հանրապետության պրեմիեր լիգայի առաջնության առաջատար «Կայզեր Չիֆզին»:
Անթալիայում ուսումնամարզական հավաքն ավարտեց Գյումրիի «Շիրակը», որը վերջին խաղում ուժերը չափեց Ռուսաստանի «Օրյոլի» հետ: Թեեւ գյումրեցիները զգալի առավելություն ունեին, սակայն այդպես էլ չկարողացան գրավել մրցակցի դարպասը: Նպաստավոր դիրքերից վրիպեցին Ջորջ Օդիամբոն, Անդրանիկ Բարիկյանը, Դավիթ Հակոբյանն ու Արա Մկրտչյանը:
Թուրքիայում «Ուլիսը» Թուրքմենստանի «Բալկանի» հետ ստուգողական խաղն ավարտել է ոչ-ոքիՙ 1-1: «Ուլիսից» գոլի հեղինակ է դարձել Արսեն Բալաբեկյանըՙ հստակ իրացնելով 11 մ հարվածը:
Կիպրոսում վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց «Միկան»ՙ մրցելով Վորոնեժի «Ֆակելի» հետ: Խաղն անհաջող դասավորվեց «Միկայի» համար, որն արդեն խաղասկզբում գոլ բաց թողեց: Հետագայում «Ֆակելը» եւս 2 անգամ գրավեց Արմեն Խաչատրյանի պաշտպանած դարպասը: Միայն 78-րդ րոպեին «Միկայի» ավագ Աղվան Մկրտչյանին հաջողվեց 11 մ հարվածով «թրջել» հաշիվըՙ 1-3: